f

Անկախ

ԵՄ ավիացիոն անվտանգության ռիսկերի գնահատման խումբը Հայաստանի օդային տարածքն անվտանգ և կառավարելի է ճանաչել


Ռազմական դրության պայմաններում Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ձեռնարկել է միջոցներ՝ քաղաքացիական և մարդասիրական թռիչքների համար երկրի օդային տարածքի անվտանգությունն ապահովելու նպատակով: Կոմիտեն 3 NOTAM- հաղորդագրություն է հրապարակել՝ ուղղված բոլոր ավիաընկերություններին: 

Հաղորդագրություններից առաջինը զգուշացնող բնույթի է, որով կոմիտեն օդաչուներին հորդորում է հայ-ադրբեջանական սահմանին ընթացիկ ռազմական գործողությունների պայմաններում թռիչքներից առաջ ռիսկերի լրացուցիչ գնահատում իրականացնել: 

Երկրորդ NOTAM –ը տեղեկացնում է ՀՀ օդային տարածքում անօդաչու թռչող սարքերի հնարավոր առկայության մասին՝ միաժամանակ անձնակազմերին խնդրելով անհայտ որևէ թռչող սարք նկատելու դեպքում տեղեկությունն անմիջապես տրամադրել օդային երթևեկության կարգավարներին:  

Երրորդով կոմիտեն տեղեկացնում է Հայաստանի և Ադրբեջանի օդային սահմանի որոշակի սահմանափակումների վերաբերյալ. որոշ կետեր փակվել են՝ անվտանգության նկատառաումներից ելնելով: Կոմիտեն նաև ընգծել է օդային երթևեկության կառավարման մարմինների և հակաօդային պաշտպանության ուժերի բարձր մակարդակի համագործակցության մասին: 

EUROCONTROL- Աերոնավիգացիոն անվտանգության կազմակերպությունը և EASA- Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալությունն իրենց վստահությունն են հայտնել Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից ձեռնարկած քայլերի, պարտավորությունների կատարման և անվտանգության ապահովման քայլերի վերաբերյալ: 

«Հաշվի առնելով տարածաշրջանում ռազմական գործողությունները, Քաղավիացիայի կոմիտեն ձեռնարկեց բոլոր միջոցները՝ Հայաստանի օդային տարածքի անվտանգությունն ապահովելու նպատակով: Այսօր կարգավարների միջազգային օրն է և ես շնորհավորում եմ՝ հատուկ ընդգծելով օդային անվտանգության գործում նրանց բարձր պրոֆեսիոնալիզմն ու նվիրվածությունը. համավարակի ամենածանր օրերին կարգավարներն ինքնակամ, օրեր շարունակ ինքնամեկուսացվեցին աշխատավայրում, իսկ պատերազմի օրերին շարունակում են շուրջօրյա հերոսական աշխատանքը՝ Հայաստանի օդային տարածքն անվտանգ պահելու և թիկունքի համար անգնահատելի աշխատանք կատարելու համար»,- նշել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե ԵՄ

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին