f

Անկախ

Ասե՛ք ճշմարտությունը: Ճշմարտությունն է, որ կարող է ոտքի հանել ամբողջ ազգին, ճշմարտությունն է, որ կարող է միավորել:


Թաթուլ Հակոբյանին, որպես գործընկերոջ, իհարկե, վաղուց գիտեմ: Եղել է, որ նաև նույն լրատվամիջոցում ենք աշխատել ու ես, գոնե իմ կողմից, միայն դրական հիշողություններ ունեմ այդ շրջանից:

«Թավշյա»՝ չասեմ, թե ինչից հետո, ավելի ճիշտ, դրանից էլ որոշ ժամանակ անց, Թաթուլ Հակոբյանը հանդես եկավ մի հրապարակմամբ, որտեղ «դասակարգել» էր «Փաշինյանի իշխանության քննադատներին»: Այդ հրապարակման վերաբերյալ իմ կարծիքն ազնվորեն հայտնել եմ հեղինակին, նաև հայտնել եմ առնվազն ֆեյսբուքյան ընկերակցույթունը դրա պատճառով դադարեցնելու մասին և միմյանց հրաժեշտ ենք տվել: Ես՝ առանց չարության: Վստահ եմ՝ ինքն էլ: Ուղղակի դա իմ ընկալման սկզբունքի հարց էր, այդքան բան: Ինչևէ:

Գիտեմ, իհարկե, որ Թաթուլն այս օրերին Արցախում է և այնտեղ կատարում է իր մասնագիտական պարտքը, ինչը, բնականաբար, գնահատելի է:

Այսօր, երբ տեսա թվով երևի երրորդ գրառումը, մոտավորապես այն շեշտադրմամբ, որ «զոմբի-ֆեյք» բրիգադները վրա են տվել Թաթուլ Հակոբյանի վրա՝ նրա գրառման պատճառով, հետաքրքրվեցի, թե մարդը, այն էլ՝ գործող իշխանության անթաքույց համակիր մարդն այդ ի՞նչ է ասել, որ «զոմբի-ֆեյք» բրիգադները հասել են վրան:

Պարզվեց, որ Թաթուլ Հակոբյանն ասել է այն, ինչը պաշտոնապես հաղորդվել է, մասնավորապես, Արցախի նախագահի խոսնակի կողմից, որ Իշխանաձորի մոտ մարտեր են ընթանում:

Ով չգիտե, թե դա որտեղ է, կարող է կյանքում թեկուզ առաջին անգամ նայել քարտեզին, երևի կհասկանա: Թաթուլ Հակոբյանն ընդամենը ի մի է բերել այդ տեղեկությունը և արձանագրել այն, ինչ կա: Վերջ:

Բայց պարզվում է, կոչերով, չգիտեմ ինչերով «վայ, աստված ամա՜ն»-ներով «մտածող» մի ահագին մասսա ուզում է շարունակել ապրել լայն ՓԱԿՎԱԾ աչքերով, ականջներով, իր «բայու-բայու» վիրտուալ չիրականության ու «կոմֆորտ-զոնայում»: Ու վայն եկել է նրան, ով հանկարծ այդ «տարածքին» թեկուզ ծուռ հայացքով կնայի, մեկնաբանություններով սրախողխող կանեն, հատկապես՝ «հեռվից սիրողները»: Ինչևէ:

Մի բան կարող եմ ասել: ավելի ճիշտ, ոչ բառացի մեջբերմամբ կրկնել Արա Սահակյանի՝ այսօր լսածս հարցազրույցում ասած միտքը.

Ասե՛ք ճշմարտությունը: Ճշմարտությունն է, որ կարող է ոտքի հանել ամբողջ ազգին, ճշմարտությունն է, որ կարող է միավորել: Մինչև ի վիճակի չլինես ընդունել իրականությունն այնպիսին, ինչպիսին կա, չես կարող այն փոխել ու դարձնել այնպիսին կամ մոտիկ այն տարբերակին, ինչպիսին ուզում ես:

Հ.Գ. Հուսով եմ, որ Թաթուլ Հակոբյանը՝ իր այսօրվա կարճ-կոնկրետ գրառմանը հաջորդած մաղձաթափությունից հետո լիովին ընկալել է, թե ինչու էի ես ժամանակին «ծանր տարել» քննադատողներին սորտավորելու իր հրապարակումը:

Արմեն Հակոբյան ՖԲ Գրառում Արցախ Թաթուլ Հակոբյան խմբագրի ընտրանի

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին