ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովն առաջարկել է պատժամիջոցների ռեժիմ ստեղծել ցանկացած երկրում մարդու իրավունքների լուրջ խախտումների համար։ Այդ մասին հայտարարել է Մարոշ Շեֆչովիչը: Գրում է Gazeta.ru-ն:
«Եվրահանձնաժողովը առաջ է քաշել մարդու իրավունքների լուրջ խախտումների համար պատժամիջոցների ռեժիմ ստեղծելու առաջարկ, որտեղ էլ որ դրանք գրանցվեն», - հայտարարել է Շեֆչովիչը:
Նա պարզաբանել է, որ պատժամիջոցները կներառեն մուտքի արգելք և բանկային ակտիվների սառեցում: