f

Անկախ

Ակամա խոհեր Սոֆի Լորենի նոր դերի առթիվ կամ Հոլոքոստը և ռազմամթերքի վաճառքը Ադրբեջանին


 «Դուք էլ (հայերդ) զենք ուզեիք, ձեզ էլ կվաճառեինք»:

(Ադրբեջանին զենք ծախող երկրի կառավավարություն)

Ո՞վ չի հիացել այս մեծանուն դերասանուհու շարժանկարներով: Նա միշտ նույն աստվածային շնորհքով կերտել է մեր հիշողության մեջ մնացած կերպարներ: Բայց վերջերս, երբ իմացա, որ նա կատարելու է Հոլոքոստը վերապրած դժբախտ, բայց հերոսական հրեա Մադամ Ռոզայի դերը, մի կողմից՝ լուռ համակրանք ունեցա նրա հանդեպ, մյուս կողմից՝ վրդովմունք թե՛ իր և  թե՛ Netflix շարժանկարի ընկերության հանդեպ, հակառակ որ վերջինս այն ընկերությունն էր, որ թիկունք էր եղել Ատոմ Էգոյանի «Արարատ» շարժանկարի իրականացմանը (2002):

Նշված շարժանկարը ներկայացնում է մի հրեա կնոջ պատմություն: Այդ կինն օգնում է մարմնավաճառության դատապարտված և մեռած կանանց զավականերին պահել-պահպանելուն և խնամելուն՝ ստանձնելով նրանց ամբողջական հոգատարությունը: Դիպաշարը (սյուժեն) շատ հուզիչ է իհարկե: Անհնարին է մեր ուղեղի մեջ տեղավորել այդ դժբախտ կանանց տառապանքն ու խոշտանգումների նկարագրությունը: Վստահաբար շատ սրտեր պիտի հուզի ֆիլմը, մանավանդ հայերի սրտերը, որոնց ծնողները, մեծ մայրերն ու քույրերը տեսել են ցեղասպանության արհավիրքները և ականատես են եղել հարազատների բռնաբարություններին ու գերեվարություններին՝ Միջին Արևելքի տարածքներում թողնելով հազարավոր որբեր: Ես ճանաչում էի նրանցից մեկին, որ ապրում էր Բեյրութի Սանճագ հյուղավանում (քեմփ)…

Վստահաբար շարժանկարի հեղինակները, զուտ մարդկային տեսանկյունից մոտենալով հանդերձ, մի կարևոր ընդգծումով կշեշտեն Մադամ Ռոզայի` հրեական Հոլոքոսթը վերապրելու հանգամանքը և 20-րդ դարի երկրորդ ցեղասպանության զոհ գնացած միլիոնավոր հրեաների հանդեպ աշխարհի գութը շարժելու ևս մի առիթ կստեղծեն։

Այս պահին մտածում և գրում եմ մեր հայրենի սահմանների և բնակավայրերի վրա թուրքազերի ոհմակների գերազանց զենքերով սանձազերծված հարձակումների տպավորության տակ։ Ինչո՞ւ և ինչպե՞ս կարող եմ արդարացնել նման շարժանկարը չդիտելու ներքին պահանջս։ Ի՞նչ ասեմ ներքին ձայնիս, որ անընդհատ իր ասեղները խրում է մարմնիս մէջ և ասում. «Հոգեկան ի՞նչ հանգստությամբ ես դիտելու այս շարժանկարը, որի սատարողներից շատերը Հոլոքոստից տառապած ազգի զավակներն ու թոռներն են, բայց այսօր նրանց հայրենակիցները (Իսրայել) զենք են ծախում մահու և կենաց անհավասար մարտեր մղող մի բուռ ժողովրդի թշնամիներին, թշնամիներ, որոնք իրենք իրենց պատվավոր հետնորդներ են համարում մեր ազգի գլխին «հոլոքոստ» սարքած կայսրության հետնորդ Թուրքիային և «եղբայր» պետությանը՝ Ադրբեջանին, և դեռ առասպելական լկտիութեամբ հանդգնում են մեզ դիմել «յաթաղանից ազատվածներ» կամ «մեր արածը քիչ էր և պետք է շարունակենք…» կոչերով։

Արդյոք Սոֆի Լորենը կհասկանա՞ ցեղասպանությունից ազատված հոր զավակի և ցեղասպանության ամբողջ դառնությունը ճաշակած մեծ հայրերի ու մայրերի թոռան՝ Մինաս Գոճայանի ապրումներն այս ֆիլմի կապակցությամբ…

Մինաս Գոճայան, Լոս Անջելես, 5 հոկտ., 2020

Բնագիրը արևմտահայերեն՝ Keghart

Հ.Գ. Մեր մեծերի խոսքով՝ «ականջդ կանչի Կլաուդիա Կարդինալե», որ հարազատ հայ մոր  կերպարը ներկայացրիր Անրի Վերնոյի (Աշոտ Մալաքյան) «Մայրիկ» շարժանկարում։

 

մշակույթ Սոֆի Լորեն Հոլոքոստ արցախյան պատերազմ

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին