Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքերը աճել են մինչև 2004-ի, իսկ ավելի քան 143 հազար մարդ բուժվել է: Գրում է Gazeta.ru-ն:
Այդ մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Չինաստանի հիգիենայի և առողջության հարցերով պետական կոմիտեին:
Նշվում է, որ վարակի գրանցված դեպքերի թիվը գերազանցել է 74 հազարը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 1921 մարդ մահացել է Չինաստանի Հուբեյ նահանգում, որտեղ նկատվում է նոր տեսակի կորոնավիրուսի բռնկում: