Ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը ցավակցել է «Սև հովազ» ջոկատի հրամատատար Ռուստամ Գասպարյանի մահվան կապակցությամբ։
«Ապրեցիր երկրիդ համար, կյանքդ տվեցիր հանուն երկրիդ։
Հանգչիր խաղաղությամբ Ռուստամ ջան, հավերժ փառք քեզ ու մեր մյուս անմահացած հերոսներին»,- գրել է Ավդալյանը ֆեյսբուքյան էջում։