f

Անկախ

Հեղափոխությունից հետո հիմա էլ ռազմահայրենասիրական էյֆորիայի տակ հայտնված, պատերազմի դաշտը ֆուտբոլի դաշտի հետ շփոթած հասարակությանը այդ հարցում համոզելը հեշտ չէ


Ռուսամոլ չեմ եղել ու չեմ: Դեռ ավելին։ Էջս փորփրելով կարելի է գտնել հատկապես Արցախի հարցով, ոչ հեռու անցյալում, Ռուսաստանին քննադատող հոդվածների: Բայց այսօր իրավիճակը փոխվել է: Պատերազմ ենք մղում ու իրատես լինելով, այս պատերազմում մեր ձեռքի երկաթե շերեփը Ռուսաստանի կողմից մեզ տրամադրված ու տրամադրվող զենքն է, որի խոշոր մասն ի դեպ, աջակցության տեսքով ու անվճար: Ու եթե կա մի երկիր որ այս պահին կարող է անհապաղ հակազդել թրքական գործոնին ու բանակցության սեղանին վերադարձնել թշնամուն դա Ռուսաստանն է:

Հայաստանի քաղաքական մի տասնյակից ավելի կուսակցությունների հայտարարությունն ու ռազմաքաղաքական հարցերի կառավարման շտաբ ստեղծելու կոչը տարբեր արձագանքներ ունեցավ: Ինչպես ասված է հայտարարության մեջ դրա հիմքում ընկած է դիվանագիտական ճակատում բեկում մտցնելու և համազգային ներուժը զորաշարժի ենթարկելու անհրաժեշտությունը: Բայց մեկ այլ հայացքից ռազմաքաղաքական հարցերի կառավարման շտաբի ստեղծումը կարելի է դիտել վերջին երկուս ու կես տարվա ընթացքում մեր հանդեպ ռազմավարական գործընկերոջ խաթարված վստահությունը վերականգնելու շրջագծում: Օրերս լուրեր տարածվեցին այն մասին, որ Արցախում ռուսական ՀՕՊ է տեղակայվել, որի արդյունքում հզորացվելու է Արցախի ու Հայաստանի երկնքի անվտանգությունը: Թե ո՞ւմ ջանքերով ու միջնորդությամբ է դա կատարվել այս պահին էական չէ: Կարո՞ղ է արդյոք կոչին նախորդած սպառազինության առաքումն ու դրան հաջորդած նույնիսկ կիսատ զինադադարը վստահության վերականգնման դիմաց մեզ կատարված կանխավճար համարվել: Չի բացառվում:

Հեղափոխությունից հետո հիմա էլ ռազմահայրենասիրական էյֆորիայի տակ հայտնված, պատերազմի դաշտը ֆուտբոլի դաշտի հետ շփոթած հասարակությանը այդ հարցում համոզելը հեշտ չէ, բայց ՀՀ վարչապետը կարծես թե դա լավ է հասկացել: Ու հենց այդ պատճառով էլ շտապ ԱՄՆ է գործուղում ԱԳ նախարարին: Բայց թե դրանից ինչ արդյունք է ստացվելու դժվար չէ գուշակել: Պատմության ամենասկանդալային ընտրությունների սեմին գտնվող երկրից, որի հետ ի դեպ, վերջին երկուս ու կես տարիների ընթացքում բարձր մակարդակի զրո շփում է տեղի ունեցել, առավելագույնը կարելի է կողմերին զսպվածության, բանակցության սեղանին վերադառնալու և ռազմական գործողությունները դադարեցնելու կոչ անող լղոզված ու բազմիցս կրկնված մի հայտարարություն սպասել: Եվրոպայից նույնպես մեծ ակնկալիք չի կարելի ունենալ: Փաստը վերջին 20 օրերում վերցված քայլերը:

Խուճապ տարածելու կամ անհիմն ենթադրություններ կատարելու նպատակ չունեմ: ՀՀ և ԱՀ պաշտոնական հայտարարություններն իրար կողքի դնելով ու քարտեզին նայելով կարելի է նկատել, որ ամեն օր ի վնաս մեզ տարածքային կորուստներ են լինում: Շփման գիծն ամեն օր նահանջում է ի վնաս մեզ: Դրան գումարեք մարդկային անդառնալի կորուստը: Ոչ մի պատերազմ հավերժական չի լինում: Ի վերջո նստելու ենք բանակցության սեղանին ու այդ պահին նոր սահմանը լինելու է այնտեղ, որտեղ կանգնած ենք եղել հրադադարի հաստատման պահին: Արցախը միջազգային ճանաչված սահմաններ չունի: Աշխարհի ամենահզոր դիվանագիտությունը նույնիսկ չի կարող հրադադարից հետո մեզ վերադարձնել կորցրածը և վերականգնել մինչև սեպտեմբերի 27-ը գոյություն ունեցող սահմաններն ու շփման գծերը:

Հիմա մեզ է մնում որոշումը: Ջայլամի նման աչք փակել դառն իրողությունների վրա ու համակերպվել մեզ մաշողական պատերազմի մեջ ներքաշելու և կիլոմետր առ կիլոմետր առաջ անցնելու թուրք-ադրբեջանական թշնամու մարտավարությանը, թե ինչպես ասված է հայտարարության մեջ դիվանագիտական ճակատում բեկում մտցնելով ու համազգային ներուժը համախմբվելով, և իհարկե ռազմավարական գործընկերոջ աջակցությունն ստանալով, քանի դեռ շատ ուշ չէ, հնարավորինս հետ վերադարձնել կորցրածը:

 

Ռոբերտ Մարկարյան ՖԲ Գրառում

Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Կարմիր բերետավորների կողմից բռնության է ենթարկվել գնդապետ Մախսուդյանը, նա Նոյեմբերյանի հիվանդանոցում է
Շատ մեծ վտանգներ կան. Սերժ Սարգսյանը՝ Տավուշում տիրող իրավիճակի մասին
Այո, ինձ հրել են. #Բագրատ_Սրբազան
Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները երթով այցելեցին գյուղի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիր
Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից. իրավիճակը կտրուկ լարվեց Այրումից Բագրատաշեն տանող հատվածում
Սուրեն Պետրոսյանն ու ևս 20 քաղաքացի Նոյեմբերյանի բաժնում են, Մախսուդյանը վնասվածքներ ունի, նրան բաց են թողել
Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Ավելին
Ավելին