f

Անկախ

Ադրբեջանի ԶՈՒ հրետակոծության հետևանքով Մարտակերտում գազ և լույս չկա. վնասվել է բնակելի տների 30%-ը


Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած և Թուրքիայի ու միջազգային ահաբեկչական ցանցի կողմից աջակցվող պատերազմական գործողությունների ընթացքում ինտենսիվ հրետակոծվել է նաև Արցախի Մարտակերտ քաղաքը: «Արմենպրես»-ի հետ զրույցում  Լուսինե Զաքարյանը նշեց, որ քաղաքում և Մարտակերտի շրջանի գյուղերում Ադրբեջանի զինված ուժերի ինտենսիվ հրետակոծությունը շարունակվել է նաև երեկվա ընթացքում:

«Երեկ ևս Մարտակերտ քաղաքին և հարակից բնակավայրերին հակառակորդը խփում էր ծանր հրետանիով և այլ զինատեսակներով, որը տևել է մինչև կեսգիշեր: Կեսգիշերին, հումանիտար հրադադարի պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց հետո, Մարտակերտ քաղաքում և հարակից բնակավայրերում եղել է հանգիստ: Այս պահի դրությամբ ևս հանգիստ է: Բնակչության մոտ ոչ մի ժամանակ խուճապ չի եղել և չկա, բոլորը հաղթելու տրամադրությամբ են»,- ասաց Զաքարյանը:

Պատերազմի առաջին օրվանից Մարտակերտ քաղաքում գազ չկա, ակտիվ հրետակոծության հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարերը:

«Նույն վիճակում են նաև Մարտակերտ քաղաքին շատ մոտ գյուղերը, բայց շրջանի մյուս գյուղերում կա և' հոսանք և' ջուր: Մարտակերտ քաղաքում, նաև շրջանի գյուղերում բնակչությանը մատակարարվում է սնունդ, առաջին անհրաժեշտության պարագաներ: Մարտակերտ քաղաքում հրետակոծության արդյունքում վնասվել են բնակելի շենքեր, մանկապարտեզը, խաղահրապարակը, մի շարք բնակելի սեփական տներ, հասարակական օբյեկտներ, վնասվել է քաղաքացիական տների մոտ 30%-ը»,- նշեց Լուսինե Զաքարյանը:

Մարտակերտ Արցախ հրթիռակոծություն

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին