Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է երկրի դեմ զենքի էմբարգոյի գործունեության դադարեցման մասին: Գրում է Gazeta.ru-ն։
«Այսուհետ զենքի փոխանցման, դրա հետ կապված գործունեության, ինչպես նաև Իրանի նկատմամբ և Իրանի կողմից ֆինանսական ծառայություններ մատուցելու բոլոր սահմանափակումները, ինչպես նաև երկիր մուտքի կամ ՄԱԿ-ի անդամ երկրների տարածքներով տարանցման հետ կապված բոլոր արգելքները, որոնք ավելի վաղ սահմանված էին Իրանի մի շարք քաղաքացիների ու ռազմական պաշտոնյաների դեմ, ավտոմատ կերպով դադարում են գործել», - նշված է Իրանի ԱԳՆ-ի տարածած մամուլի հաղորդագրության մեջ:
Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խատիբզադեն նշել է, որ Իրանը սեփական արտադրության շնորհիվ ապահովում է երկրի պաշտպանական կարիքների 90% -ը:
Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժել էր Իրանի դեմ զենքի էմբարգոն երկարաձգելու ԱՄՆ բանաձեւի նախագիծը: