Աֆղանստանի արևմտյան Գոր նահանգի Ֆիրոզոկոխ քաղաքում գտնվող ոստիկանական բաժանմունքի հարևանությամբ պայթյուն է տեղի ունեցել: Այդ մասին հայտնում է Tolo News հեռուստաալիքը՝ հղում կատարելով երկրի ՆԳՆ հայտարարությանը: Գրում է Gazeta.ru-ն։
Արդյունքում ավելի քան 100 մարդ վիրավորվել է, 12-ը` մահացել:
Տեղի ոստիկանության տվյալներով՝ պայթյունի պատճառ ականապատված ավտոմեքենան է դարձել։
Մինչ այժմ երկրում գործող խմբավորումներից որևէ մեկը չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը: