BFMTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Փարիզի մերձակայքում գտնվող Վալ դը Ուազ դեպարտամենտում անհայտ տղամարդը մի մարդու է գլխատել։ Գրում է Gazeta.ru-ն։
Հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով մոտ 17.00-ին (Մոսկվայի ժամանակով 18.00-ին) դպրոցի մոտակայքում:
Դանակով զինված մի տղամարդ սպառնացել է դեպքի վայր ժամանած ոստիկաններին, որոնք այնուհետեւ մի քանի անգամ կրակ են բացել նրա ուղղությամբ:
Դեպքի փաստով ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցվել, հետաքննությունն իրականացնում է հակաահաբեկչական դատախազությունը: