ABC հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի նախագահության ֆոնին Միացյալ Նահանգների նկատմամբ համաշխարհային հանրության վստահության մակարդակը նվազել է: Գրում է Gazeta.ru-ն։
Նա նշել է, որ նման իրավիճակի արդյունք դարձել են պետության ներկայիս ղեկավարի վարչակազմի սխալ հաշվարկները:
«Մենք մեկուսացած ենք աշխարհում, ինչպես նախկինում երբեք: Մեր դաշնակիցները միայնակ են մնացել: «Ամերիկան նախևառաջ» սկզբունքը Ամերիկային տանում է դեպի միայնություն», - ասել է Բայդենը:
Նրա կարծիքով, ԱՄՆ-ն այժմ «ավելի քիչ անվտանգ է, քան նախկինում»:
Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչը հիշեցրել է 17 երկրների շրջանում անցկացված սոցհարցումն` աշխարհի առաջնորդների նկատմամբ վստահության մակարդակի վերաբերյալ, որում Թրամփը հավաքել էր ձայների ընդամենը 16% -ը:
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 3-ին: