«Ռեմդեսիվիր» դեղամիջոցը գրեթե չի ազդում COVID-19-ից մահացության վրա: Այդ մասին հայտնում է Financial Times պարբերականը՝ վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուսումնասիրությանը: Գրում է Gazeta.ru-ն։
«Բուժման սխեմաները, որոնց դեպքում օգտագործվել են ռեմդեզիվիր, հիդրոքսիխլորոքին, լոպինավիր և ինտերֆերոն դեղամիջոցները, կարծես թե մեծ ազդեցություն չեն ունեցել հիվանդանոցներում հիվանդների մահացության վրա», - նշվել է զեկույցում:
Նախօրեին Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարությունը գրանցել էր հայրենական և ներմուծված «Ռեմդեսիվիր» դեղամիջոցը։