f

Անկախ

Ինչու է հապաղում զինադադարը


Արցախում ինչ-որ կատարվում է, մեզ համար կյանքի ու մահվան հարց է, սակայն մեզ համար է դա այդպես, իսկ ներգրավված մյուս երկրների համար աշխարքաղաքական պարտի է, որի տրամաբանությունը մենք պետք է հասկանանք, քանի-որ դրանից է կախված պատերազմի ավարտն ու ապագա բանակցությունների բովանդակությունը:

Զինադադարի հարցն այսօր լուծում են երկու երկիր՝ Ռուսաստանն ու Թուրքիան: Բնականաբար, Հայաստանը պատրաստ է ցանկացած պահ զինադադար կնքել (ինչի մասին պաշտոնապես հայտարարել է), իսկ Ադրբեջանն արդեն ինքնուրույն երկիր չէ, Թուրքիան է իր փոխարեն լուծում այդ հարցը:

Իսկ ո՞րն է Թուրքիայի նպատակը ու հեռախոսազրույցի ժամանակ ինչ էին կարող քննարկել Պուտինն ու Էրդողանը:

Թուրքիան աշխարքաղաքական հարց է լուծում՝ Հարավային Կովկասում դառնալ Ռուսաստանին հավասար խաղացող, դե-յուրե մաս կազմել զինադադարի բանակցություններին, իսկ հետագայում, բանակցությունների արդյունքների իմպլեմենտացիայի ժամանակ դառնալ դրանց իրականացման երաշխավորներից մեկն, ինչին Ռուսաստանն չի համաձայնվում։

Թուրքիան Ադրբեջանին թույլ չի տալիս զինադադար կնքել, մինչև որ Ռուսաստանը չհամաձայնվի "Սիրիական տարբերակին", այսինքն Հարավային Կովկասում դառնալ Ռուսաստանին հավասար խաղացող։

Պատահական չէր նաև Չավուշօղլուի կոչն ուղղված թյուրքական երկրներին,որ սատարեն Ադրբեջանին։ Դա Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու նպատակն ունի։

Դա է Թուրքիայի խնդիրն, անգամ կարելի է ասել, որ Արցախի հարցի այս, կամ այն որևէ վերջնական լուծումն իրեն ձեռնտու չէ, հատկապես Ադրբեջանի համար ամենաբարենպաստ տարբեակը, քանի-որ դրանով կկորցնի Ադրբեջանի վրա ազդելու իր հիմնական լծակը։

Եզրակացնենք, որ Թուրքիայի համար այս պատերազմի շարունակության փաստն է կարևոր, այլ ոչ թե պատերազմի արդյունքները։ Արդյունքներն Ադրբեջանի խնդիրն է, Թուրքիայի նպատակը Ռուսաստանից Կովկասում ներկայության իրավունք ստանալն է, որը կարող է հաստատագրվել զինադադարի կնքման մի որևէ փաստաթղթի վրա ստորագրություն դնելով։ Հիմա Թուրքիան այդ "ստորագրության" համար է պայքարում։

Ինչ վերաբերվում է կոլեկտիվ Արևմուտքին, ապա այս "խաղում" նա երկրորդական դեր ունի ու ընդգծված պասիվ դիրք է զբաղեցրել։ Իսկ որպես ստրատեգիա, իրենց համար ռուս-թուրքական կոնֆլիկտն է կարող նպատակ լինել, որքան՝ թեժ, այնքան՝ լավ։

Ստեփան Դանիելյան ՖԲ Գրառում հրադադար Ռուսաստան խմբագրի ընտրանի

Արգելել են Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան
Տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել. «Երկիր
Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու են
Օշականում «ՎԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ 21-ամյա վարորդը վիրավոր է
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական գլխավոր վարչություն
Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ
Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
«Փաստ». Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Փաստ». Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ»
«Ժողովուրդ». Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ
«Հրապարակ». Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում
Ավարտվեց «Արցախի իրավունքների վերականգնման հրամայականը՝ ընդդեմ Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության» համագումարը
«Փաստ». Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները»
Փաշինյանը բրիտանական ԶԼՄ-ներին տրված հարցազրույցում թույլ տվեց խայտառակ, ծայրահեղ վտանգավոր դիվանագիտական սխալ.Առաքելյան
Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. կա վիրավոր
«Ժողովուրդ». Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել
«Փաստ». Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը
Ավելին
Ավելին