ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որում ասվում է.
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արայիկ Ռոբերտի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում: