Ադրբեջանական զորամասի և գեներալ Հիքմեթ Հասանովի դեպի դժոխք ճանապարհորդության որոշակի հետաքրքիր մանրամասներ ճշտելու ճանապարհին հանդիպեցի մի բնութագրական մեկնաբանության, որ ներկայացնում եմ թարգմանաբար.
"Մեր սպանվածները շահիդներ են, նրանց զոհողությունը ամենաերանելին է աստծո աչքում...մենք թուրքեր ենք, մահմեդականներ, մենք նոր հազարներ կծնենք... ձեր փոքրիկ հաղթանակները ճանապարհ են դեպի ձեր պարտություն"։
Մի քանի կարևոր արձանագրումներ անենք այս կապակցությամբ.
1. Մանկածնության խթանումը պետք է դառնա համազգային, համապետական գերակա առաջնահերթություն։ Բազմիցս խոսել եմ այս մասին՝ Հայաստան համահայկական հիմնադրամի միակ նպատակ պետք է դարձնել։ Սա պատերազմի ամենակարևոր ռազմաճակատն է, թուրքի գրածը կարդացեք՝ մենք հազարներ կծնենք։
2. Ընդունեցին իրենց համար ցավոտ կորուստների հանգամանքը Շեքիի ջոկատի և գեներալ֊մայոր Հիքմեթ Հասանովի հետ կապված։ Վերջինիս մասով մի որոշակի կասկած դեռ ունեմ, հուսամ կփարատվեն շուտով։
3. Թուրքի խոստովանությամբ մեր փոքրիկ հաղթանակները ճանապարհ են դեպի մեր մեծ հաղթանակ ու իրենց պարտություն, որ անխուսափելի է։