f

Անկախ

Զելենսկին պահանջել է երկու շաբաթվա ընթացքում գտնել վարչապետի «գաղտնալսման» մասնակիցներին


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իրավապահ մարմիններից պահանջել Է երկու շաբաթվա ընթացքում բացահայտել վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկի, նախարարների և Ազգային բանկի ներկայացուցիչների խորհրդակցության ձայնագրման մեղսակիցներին: Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով նախագահի գրասենյակի մամուլի ծառայությանը:

«Պահանջում եմ, որ երկու շաբաթվա ընթացքում հնարավորինս շուտ ձեզ հետ տեղեկատվություն ստանանք՝ ով Է կատարել ձայնագրությունները… Գտնել՝ ով Է դա արել և պարզել դրա հանգամանքները»,- մեջբերում է Զելենսկուն նրա գրասենյակի մամլո ծառայությունը:  

Նախագահը հանձնարարությունը տվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության, գլխավոր դատախազի գրասենյակի, ներքին գործերի նախարարության, Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի, Պետական հետաքննչական բյուրոյի և պետական պահպանության վարչության ղեկավարության հետ խորհրդակցության ժամանակ:

Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ քրեական գործի շրջանակներում պետք է հստակ բացահայտվեն այն մարդիկ, որոնք ներկա են եղել բանակցություններին, և պետք է բացահայտվեն այն հանգամանքները, որոնց պայմաններում են դրանք տեղի ունեցել: Նա նաև հայտարարել է, որ ԶԼՄ-ներում մեծ թվով անստույգ տեղեկատվություն է հրապարակվել այդ միջադեպի կապակցությամբ և հղում է արել վարչապետի խոսքերին, որը հայտնել է, որ «գաղտնալսման» առաջին հատվածը վերաբերում է մի հանդիպման, որը տևել է հինգ ժամ:

Հաղորդագրության մեջ նշված է, որ Վլադիմիր Զելենսկին նաև պահանջել Է երկու շաբաթվա ընթացքում անհրաժեշտ միջոցներ մշակել, որպեսզի բացառվեն նմանօրինակ միջադեպերն ապագայում և տեխնիկապես ապահովվի տեղեկատվության պաշտպանությունը:

Նախագահը կարծում է, որ խոսակցությունների չթույլատրված ձայնագրում չպետք է տեղի ունենա իշխանության բոլոր մակարդակների պետական մարմինների շենքերում, քանի որ դա «ազգային անվտանգության հարց» է:

Հիշեցնենք, որ առաջացած աղմուկի հետևանքով վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկն այսօր հրաժարական է ներկայացրել: 

 

 

 

Աշխարհում Վլադիմիր Զելենսկի Վլադիմիր Զելենսկի

Այլ հոդվածներ հեղինակից

Հռոմի Պապը սովը  մարդու իրավունքների ոտնահարում  է անվանել
Դաշնակահարը անծանոթի շնորհիվ ավելի քան 60,000  դոլար թեյավճար է ստացել
Սպիտակ տան նախկին գլխավոր բժիշկը կանխատեսել է Բայդենի հրաժարականը
Ռուսաստանում  մեկ  օրում  կորոնավիրուսի 23 239 դեպք  է  հայտնաբերվել
Հուլիսի 27-ին Օլիմպիական խաղերում Հայաստանը կունենա երկու մասնակից
Ուկրաինայի առաջին նախագահ Կրավչուկի առողջական վիճակը ծանր է․ ԶԼՄ-ներ
Հայտնի է դարձել Ջեյմս Բոնդ մասին նոր  ֆիլմի  թողարկման  ժամկետը
Թուրքիայում  մեկ  օրում  կորոնավիրուսի ավելի քան 16 հազար դեպք  է հայտնաբերվել
Հայազգի գործարարը ձեռք է բերել աշխարհի ամենաթանկարժեք   ինքնաթիռներից մեկը․ Forbes
Նախագահը նոր դեսպաններ է նշանակել Կոլումբիայում եւ Բոլիվիայում, Կուբայում, Թուրքմենստանում ու Եգիպտոսում
Արևելագետներիս ջանքերն ուղղված են լինելու հայ-արաբական/իսլամական կապերի խորացմանը..
Որն է՞ լինելու իշխանության գլխավոր նպատակը..
Հատված ՀՀ շրջակա միջավայրի նախարարի նորանշանակ տեղակալի պաշտոնապես հրապարակված կենսագրությունից
Ադրբեջանի ԶՈՒ–երը Արցախի Մաճկալաշեն գյուղի բնակչին ծեծել են. վնասվել է նրա աջ ոտքը. Արցախի ՄԻՊ
2.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Լոռու մարզի Սպիտակ քաղաքից 4 կմ հարավ-արեւելք
Ընդդիմադիր փոխխոսնակի հարցին իշխանության միջամտելն իր սահմանադրական կարգավիճակից կտրուկ շեղում է․ Արամ Վարդևանյան
Սարյան փողոցում այրվել է երկու ավտոմեքենա. տուժածներ չկան
Քոչարյանը Տեր-Պետրոսյանին խաբեց էլի, որ ժամանակ շահի՝ Քարվաճառը չհանձնի․ Արցախի ՊՊԿ նախկին փոխնախագահ. Yerkir.am
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծման առաջարկը ցինիզմ է. Անդրանիկ Թևանյան
«ԱՄՆ-ն մերժում է ուժի կիրառումը սահմանազատում իրականացնելու պարագայում». ԱՄՆ դեսպանը՝ սահմանագծում
Կութում ադրբեջանցիները քարով խփել են հացի մեքենայի վարորդին, գլուխը ջարդել. նորաբակցի. pastinfo.am
Անցկացվել է ուսումնական պարապմունք
Դատարանը մերժեց Մանվել Փարամազյանի պաշտպանների բողոքը. նրանք լքեցին դատարանի դահլիճը
Ներկայացվել են են Թռչկանի ջրվեժի հարակից ամբողջ տարածքի աղտոտման և աղբահանության ոչ ճիշտ կազմակերպման դեպքեր
Խաչատուր Սուքիասյանի եղբոր մասնակցությամբ տեղի ունեցած խուլիգանության գործով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի. ՔԿ
Ավելին
Ավելին