Արցախի Պաշտպանության բանակը հրապարակել է տեսանյութ, որում երևում է թշնամական հարձակվող ուժերի ոչնչացումը ՊԲ ստորաբաժանումների կողմից հյուսիս-արևելյան առաջնագծում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում: Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն հակառակորդն այն չի պահպանել: