РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ աշխարհը կարող է 28 տրիլիոն դոլար ՀՆԱ կորցնել կորոնավիրուսի և դրան հաջորդող ճգնաժամի պատճառով։ Այդ մասին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիեւան: Գրում է Gazeta.ru-ն։
«Հաջորդ հինգ տարիների ընթացքում ճգնաժամը, ըստ առկա գնահատականների, կարող է 28 տրիլիոն դոլար արժենալ», - ասել է Գեորգիևան:
Նա ընդգծել է, որ ԱՄՀ-ն դեռ ռեսուրսներ ունի առավել տուժած երկրներին աջակցելու համար: Ըստ նրա, հիմնադրամն արդեն ֆինանսավորել է 81 պետության:
Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 38 միլիոն դեպք, վերականգնվել է 28 միլիոն մարդ, մահացել է ավելի քան մեկ միլիոն մարդ: