ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կորոնավիրուսային վարակի դեմ դեղամիջոցն օգտագործելուց հետո իրեն կոմիքսների հերոս Սուպերմեն է զգացել: Գրում է Russian.rt.com-ը։
«Ես չգիտեմ, թե դա ինչ էր, հակամարմիններ, չգիտեմ: Ես ընդունեցի այն և ասացի, որ ինձ կարծես Սուպերմեն եմ զգում», - New York Post պարբերականը մեջբերում է Փենսիլվանիայում իր աջակիցների հետ հանդիպման շրջանակներում Թրամփի խոսքերը։
Ավելի վաղ բժիշկը հայտնել էր կորոնավիրուսի հայտնաբերման համար Թրամփի հանձնած մի քանի թեստերի բացասական արդյունքների մասին:
Հոկտեմբերի 2-ին ամերիկացի առաջնորդի Regeneron ապրանքանիշի «հակամարմինների կոկտեյլի» էին ներարկել: