Թուրքական կողմի նախաձեռնությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Գրում է Kremlihn.ru-ն։
Կայացած հեռախոսազրույցի շրջանակներում մանրամասն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը: Երկու կողմերը վերահաստատել են հումանիտար հրադադարը պահպանելու կարևորությունը, որի շուրջ համաձայնություն ձեռք բերվել է հոկտեմբերի 10-ին Մոսկվայում:
Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը կողմ են արտահայտվել քաղաքական գործընթացների ակտիվացմանը, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի մշակումների հիման վրա:
Ռուսաստանի նախագահը լուրջ անհանգստություն է հայտնել Մերձավոր Արևելքի տարածաշրջանից ռազմական գործողություններին զինյալների մասնակցության կապակցությամբ: Կարևորվել է համատեղ ջանքերով հնարավորինս շուտ արյունահեղությունը դադարեցնելու և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն անցում կատարելու անհապաղ անհրաժեշտությունը: Հույս է հայտնվել, որ Թուրքիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, կառուցողական ներդրում կունենա հակամարտության դեէսկալացիայի գործում:
Քննարկվել են նաև երկկողմ համագործակցության մի շարք հարցեր։