Ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների համաձայն, աշխարհում հայտնաբերվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման ավելի քան 38 միլիոն դեպք: Գրում է Gazeta.ru-ն։
Հրապարակված վիճակագրության համաձայն, ընդհանուր առմամբ, ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 38,006,121 է կազմում, մահացել է 1,083,875 հիվանդ:
Ռուսաստանում հայտնաբերվել է COVID-19-ի ավելի քան 1,3 միլիոն դեպք: Ռուսաստանի Դաշնությունն աշխարհում առաջին երկիրն էր, որը գրանցեց COVID-19- ի դեմ պատվաստանյութը:
Դեղը պատրաստվել է Գամալեայի անվան գիտահետազոտական կենտրոնի և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի համատեղ ջանքերով: Այն ստացել է Sputnik V անվանումը: