ՆԱՅԵ՛Ք ՔԱՐՏԵԶԻՆ
Ժողովրդավարական, արևմտյան արժեքների ջատագով, ՆԱՏՕ-ի անդամակցության ձգտող Ուկրաինայի ժողովրդի կողմից ընտրված, լեգիտիմ նախագահ Վլադիմիր Զելինսկին, Անկարա այցելության ընթացքում ռազմական համագործակցության համաձայնաագիր է ստորագրվելու «ժողովրդավարական»,ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ( բա՞ , հայ առաջադեմ մայդանասերներ)։ Նման եռակողմ՝ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան համաձայնագիր նույնպես գոյություն ունի, չնայած Վրաստանի հավատարմությանը ժողովրդավարական արժեքներին(բա՞, հայ առաջադեմ սահակաշվիլիասերներ)։ Արդյոք, այս ամենը տեսնում և հասկանու՞մ են Հայաստանի տնաբույս, գերազանցիկ արևմտամետները, որ բոլոր պետությունները շարժվում են իրենց ազգային շահերով, անկախ համագործակցող երկրների ռեժիմներից( չնայած Ուկրաինայի և Վրաստանի դեպքում կասկածում եմ, թե նրանք հասկանում են իրենց շահերը) ։
Եվ, որ այս տարածաշրջանում մեր շահերից էր բխում Հայ-Ռուսական ռազմավարական համագործակցությունը (նայե՛ք քարտեզին), իսկ ժողովրդավարություն, իրավական պետություն, մարդու իրավունքներ արժեքները անհրաժեշտ էին միայն Հայաստանի, որպես պետություն, զարգացման համար։ Սակայն , Հայաստանի «առաջադեմներին» բնորոշ է, Հովհաննես Թումանյանի խոսքը․ «Դժբախտաբար, մեծ մասամբ էսպես չի լինում, գաղափարը չի մտնում գլխի մեջ, այլ գլուխն է մտնում գաղափարի մեջ»։