Ոստիկանություն չհրավիրվելու և չտուգանվելու համար պետք է, չգրել, որ իշխանական թիմում հիմնականում հիմարներ են հավաքված (դա կարող է դիտարկվել որպես պետական գաղտնիքի բացահայտում և հաստատ կտուգանվեք խուճապ տարածելու համար)։ Այդ նույն միտքը կարելի է այլ կերպ ներկայացնել։
Օրինակ՝ կառավարությունում կան նաև խելացի մարդիկ։ Եթե այս ձևակերպումից հետո էլ տուգանեն, ապա կարելի է արդեն դիմել օրուելյան ոճին՝ գրելով, որ կառավարությունում ոմանք խելացի են, իսկ որոշները՝ ավելի՛ խելացի։ Միևնույն է բոլորս էլ կհասնանանք, թե ինչ եք իրականում ուզեցել ասել։