f

Անկախ

Անկարան հանդիպման ուղերձ է հղում Մոսկվային՝ սաստկացնելով պատերազմը


Հայ-ադրբեջանական ուղղակի, թե անուղղակի բանակցությունները համոզում են, որ Բաքուն եթե  մինչեւ սեպտեմբերյան պատերազմը անվստահելի ոչ կառուցողական կողմ էր եւ ամեն առիթով խախտում էր համաձայնությունները, այս դեպքում այլեւս  պարզ է, որ Բաքուն ի վիճակի չէ իր երկրի անունից որոշում կայացնելու կամ էլ այս պարագայում Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ կայացած պայմանավորվածությունը գործադրելու:  
Պատերազմը հրահրվել է Թուրքիայի կողմից․ Թուրքիայի ոչ միայն զինուժը, այլ նաեւ զինվորական  բարձրաստիճան սպայակույտը`անօդաչու սարքերից մինչեւ ռազմական կործանիչներ ներկա են  Արցախի դեմ հայտարարված պատերազմին: Այսօր ոչ միայն միջազգային հանրային կարծիքը, այլ  նաեւ  միջազգային հանրությունը խոսում է Անկարայի կողմից ահաբեկիչների պատերազմի ներմուծման մասին:  
Ռազմական մակարդակի վրա այս բացահայտ ներգրավվածությունը Անկարան ուզում է տեղափոխել նաեւ բանակցային դաշտ: Եւ ինչպես որ Ադրբեջանի տարածքը օգտագործվում է Անկարայի  ռազմաքաղաքական  գործարքների համար, այնպես նաեւ հիմա փորձ  կատարվում ադրբեջանական   կողմը լրիվ շահարկելու Թուրքիայի ներգրավումն ապահովելու համար հակամարտության լուծման գործընթացին:  
Երկու ուղղությամբ բեկումնային որեւէ ճեղքում չի եղել: Այս պատճառներով է նաեւ, որ ուղղակի կաթվածահար վիճակում է որեւէ բանակցություն, սկսելու համար` հրադադարի հաստատման որեւէ պայմանավորվածություն: Ադրբեջանն  ի վիճակի չէ զինվորական գործողությունները  կասեցնելու․ իրավասություն չունի նույնիսկ մարդասիրական ժամանակավոր հրադադարի  համաձայնությունը գործադրելու:  
Հստակ է ուղերձը: Բաքվի փոխարեն խոսեք Անկարայի հետ: Այդպես թելադրված է։  Այլապես որեւէ  հրադադար չի կայանա, որեւէ մարդասիրական հրադադարի կանգառ տեղի չի ունենա:   
Անկարան սպասողական վիճակում է, որ Մոսկվան հակամարտության կարգավորման իրողական  ձեւաչափը եւ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահներից տեղափոխել Անկարա-Մոսկվա գծի վրա:  Այդ  առաջարկը առ այս պահը արձագանք չի գտնում Մոսկվայի կողմից: Ընդհակառակը, Ռուսաստանի  արտգործնախարարը հստակեցնում, որ միջնորդական ձեւաչափը պետք է մնա նույնը եւ Թուրքիան  դեր չունի այստեղ անելու։  
Այս չընդառաջման դիմաց հարձակումը սաստկանում է` ըստ էության  հարվածելով Մոսկվայում  կայացած եռակողմ պայմանավորվածությանը: Անկարան սկսում է հարվածել Մոսկվային դարձյալ  Ադրբեջանին օգտագործելով: Անկարայի հովանավորած ռազմաքաղաքական իրադարձությունները   հուշում են, որ սկսելու համար կայուն հրադադարի  տեսանելիությունը  կարձնագրվի, երբ տեղի  ունենան միջգերատեսչական տեսակցությունը, գուցե ավելի ուշ նույնիսկ Պուտին-Էրդողան  հանդիպումը:  
ԵԱՀԿ-ի համապատասխան համակարգն ականահարելուց հետո, Անկարան սրանով ձախողում է նաեւ Մոսկվայի  ձեռնարկած մարդասիրական հրադադար  հաստատելու քայլը:  Այս բոլորի մեջ  Բաքուն պարզապես ամբողջական հնազանդությամբ կատարում է Անկարայից իրեն փոխանցվող հրահանգները: Լիարժեք աշխատում է «մեկ պետություն եւ իրեն ամբողջական ենթակա մարզ»  բանաձեւը՝ «մեկ ազգ, երկու պետություն» դոկտրինի փոխարեն:  
Անկարայի առաջարկին` Մոսկվայի դիվանագիտական մերժմանը հաջորդում է պաշտպանական մակարդակի վրա կատարված հայտարարությունը: ՌԴ պաշտպանության նախարարությունը  հայտարարում էր, որ իր իրավասության ծիրի մեջ կմասնակցի Արցախում կացությունը  հնարավորինս  շուտ կայունացնելու նախաձեռնություններին։  
Ռուս եւ թուրք պաշտպանության նախարարների հեռաձայնային հաղորդակցությունը, ըստ  լրատվության չէր վերաբերում միայն արցախյան պատերազմին: Ամփոփ լրատվությունը նշում էր, որ նրանք խորհրդակցել են Արցախի, Լիբիայի եւ Իդլիբի մասին: Ահա այստեղ է կարեւորագույն  հանգուցակետը: Անկարան երրորդ թեժ կետ բացելով ռազմաքաղաքական փաթեթային  գործարքների առաջարկ է անում Մոսկվային: Գործարքային  առաջարկներ անելու համար  միջոցներ եւ գործիքակազմեր են պետք: Այդ միջոցներից հիմնականը Ադրբեջանն է։ 

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ    
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ Ռուսաստան

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին