f

Անկախ

Ինչո՞ւ էին ոստիկանները երեկ եկել 168.am-ի խմբագրություն եւ ի՞նչ էին պահանջում Սաթիկ Սեյրանյանից. 168.am


Երեկ Հայաստանի ժուռնալիստների միությունը (ՀԺՄ) եւ բազմաթիվ լրատվամիջոցներ հանդես էին եկել հայտարարությամբ, որում խստորեն դատապարտել էին Վարչական իրավախախտումների վերաբերյալ եւ Քրեական օրենսգրքերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծերի փաթեթում առկա, ԶԼՄ-ների աշխատանքը խոչընդոտող նոր սահմանափակումները:

Հիշեցնենք, որ սահմանվել են հսկայական տուգանքներ, որոնք ԶԼՄ-ների համար կարող են խնդրահարույց լինել մի շարք, այդ թվում՝ համաչափության սկզբունքի տեսանկյունից։

«Վերոնշյալ կարգավորումները լուրջ խոչընդոտներ են ստեղծում ԶԼՄ-ների աշխատանքում, խնդրահարույց են թե՛ տեղեկատվության ազատության ոչ իրավաչափ սահմանափակումների տեսանկյունից, եւ թե՛ նախատեսված սահմանափակումները խախտելու համար սահմանվող պատասխանատվության վերաբերյալ կարգավորումների տեսանկյունից։ Փոփոխությունը խախտում է Սահմանադրությամբ նախատեսված կարծիքի արտահայտման ազատությունը եւ համաչափ չէ հետապնդվող իրավաչափ նպատակին»,-նշված էր ՀԺՄ հայտարարության մեջ:

Վերոհիշյալ փոփոխություններով Գործադիրը բացարձակ արգելք է սահմանում ցանկացած կարգի հաղորդման հրապարակման վրա, եթե այն քննադատում, հերքում, կասկածի տակ է դնում կամ որեւէ այլ կերպ արժեզրկում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ պաշտոնատար անձանց գործողությունների (այդ թվում` ելույթները, հրապարակումները) արդյունավետությունը, այն դեպքում, երբ ռազմական հաջողությունների եւ պետական անվտանգության ապահովման գրավականը հենց ձեռնարկված գործողությունների արդյունավետության վերաբերյալ քննարկումներն օրակարգային դարձնելը եւ ճիշտ եզրահանգումներ կատարելն է։

«Ռազմական դրության այս պայմաններում հայաստանյան ԶԼՄ-ները ոչ միայն պահպանում էին դրանով պայմանավորված սահմանափակումները, այլեւ համագործակցում էին պատկան մարմինների հետ՝ գիտակցելով երկրում ստեղծված իրավիճակի կարեւորությունը, իրենց աշխատանքի պատասխանատվությունը եւ անվտանգության հետ կապված հարցերի բոլոր նրբությունները։ Իշխանությունների կողմից այս փոփոխությունների համար պատճառ հանդիսացող մեկնաբանությունները հիմնավոր չեն եւ կամայական են։ Հայաստանի ժուռնալիստների միությունը եւ լրատվամիջոցները խստորեն դատապարտում են իշխանությունների այս որոշումները՝ արձանագրելով, որ այս փոփոխությունները լուրջ սպառնալիք են խոսքի ազատության, կարծիքի արտահայտման, տեղեկատվության հասանելիության եւ հանրային շահի համար։ Պատկան մարմիններին կոչ ենք անում առանց այն էլ այս լարված օրերին անհարկի քաշքշուկների չենթարկել լրատվամիջոցներին, հստակեցնել լրատվական գործունեություն իրականացնողի կողմից ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման հստակ կանոնները, որոնց խախտման դեպքում սահմանվել են տուգանքներ։ Լրատվամիջոցները հստակ պետք է տեղեկացվեն այդ կանոնների մանրամասներին, որպեսզի հնարավոր խախտումը կանխվի, եւ ոչ թե՝ հրապարակվելուց հետո լրատվամիջոցը ենթարկվի պատասխանատվության։ Այլապես իրավապահ մարմինների կողմից լրատվամիջոցներին ուղարկված ծանուցումները եւ այցելությունները (այդ թվում՝ առանց զգուշացման) խտրական եւ կամայական մոտեցումների տպավորություն են թողնում, հատկապես, երբ դրանք հավասարապես չեն կիրառվում բոլոր լրատվամիջոցների նկատմամբ»,–ասված էր նույն հայտարարության մեջ։

Հայտարարության ներքո ստորագրել էին թվով 25 լրատվամիջոցի խմբագիրներ, իսկ այն տարածվել էր մի քանի տասնյակ լրատվամիջոցներով:

Հայտարարության հրապարակումից ժամեր անց 168.am-ի խմբագրություն եկան ոստիկանության աշխատակիցներ՝ պահանջելով հեռացնել հրապարակումը: Այս մասին հայտնում է 168.am-ի խմբագրությունը։

Եկել էին առանց գրավոր ծանուցման, պահանջում էին նաեւ ներկայանալ ոստիկանություն:

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ եւ «168 Ժամ» թերթի, 168.am կայքի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանն, իհարկե, պահանջեց գրավոր ծանուցում ներկայացնել:

Տեղում կազմեցին արձանագրություն, համաձայն որի՝ իրենք ձեռնպահ են մնում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելուց, քանի որ կայքի խմբագիրը պահանջել է ներկայանալ ծանուցագրով:

Այսօր ոստիկանությունը ներկայացրեց գրավոր ծանուցագիրը։

Ինչեւէ, ծանուցագիրն արդեն առկա է, եւ իհարկե, 168.am-ի խմբագիրը կներկայանա ոստիկանություն՝ իր նկատմամբ հարուցված վարչական վարույթին մասնակցելու համար:

Հ.Գ. Ի դեպ, հրապարակումը հեռացված չէ, հղումը այս նյութի մեջ կա, եւ յուրաքանչյուր ոք այս պահին էլ կարող է ծանոթանալ ՀԺՄ եւ լրատվամիջոցների հայտարարության բովանդակությանը:

խոսքի ազատություն ՀՀ Ոստիկանություն

Արգելել են Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան
Տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել. «Երկիր
Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու են
Օշականում «ՎԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ 21-ամյա վարորդը վիրավոր է
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական գլխավոր վարչություն
Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ
Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
«Փաստ». Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Փաստ». Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ»
«Ժողովուրդ». Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ
«Հրապարակ». Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում
Ավարտվեց «Արցախի իրավունքների վերականգնման հրամայականը՝ ընդդեմ Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության» համագումարը
«Փաստ». Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները»
Փաշինյանը բրիտանական ԶԼՄ-ներին տրված հարցազրույցում թույլ տվեց խայտառակ, ծայրահեղ վտանգավոր դիվանագիտական սխալ.Առաքելյան
Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. կա վիրավոր
«Ժողովուրդ». Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել
«Փաստ». Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը
Ավելին
Ավելին