f

Անկախ

Ռուսաստանը՝ ինչպես ՄԽ համանախագահի կարգավիճակով, այնպես էլ երկկողմ ձևաչափով, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ավելի մեծ դերակատարություն ունի, քան ՄԽ մյուս համանախագահները


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո տարածել են հերթական հայտարարությունը։

Ի՞նչ հետություններ կարելի է անել այս հայտարարությունից։

❗️Համանախագահների հայտարարությունը, ինչպես նաև վերջին շրջանի զարգացումները հերթական անգամ ապացուցեցին, որ այս ընթացքում Ռուսաստանը՝ ինչպես ՄԽ համանախագահի կարգավիճակով, այնպես էլ երկկողմ ձևաչափով, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ավելի մեծ դերակատարություն ունի, քան ՄԽ մյուս համանախագահները միասին։ ՄԽ համանախագահները հայտարարության մեջ հղում են անում հենց ՌԴ-ի ջանքերի շնորհիվ Մոսկվայում ձեռք բերած պայմանավորվածությունների վրա։

❗️Դրական է այն հանգամանքը, որ վերջապես նորից հրադադարի պահպանման մեխանիզմների խնդիր է դրվում։ Ցավալի է, որ լայնամասշտաբ պատերազմ և հարյուրավոր զոհեր էին պետք, որպեսզի այդ մեխանիզմների նրեդրման կարևորությունը նորից ընդգծվի համանախագահների կողմից։

❗️Չի կարող հարցեր չառաջացնել սուբստանտիվ բանակցությունների մասին հերթական շեշտադրումը, այն էլ ռազմական գործողությունների ներկայիս ակտիվ փուլում։

❗️Տարօրինակ է, որ համանախագահների հասցեական կոչը ուղղված է միայն ՀՀ և Ադրբեջանի ղեկավարներին, այնինչ համանախագահները պարբերաբար եղել են Արցախում, հանդիպել են Արցախի իշխանությունների հետ, իսկ լայնամասշտաբ ռազմական գործողությունները ծավալվում են Արցախի և Ադրբեջանի միջև։

❗️Հայտարարության մեջ չկա նաև հասցեական և զսպող կոչ՝ ուղղված հակամարտության մեջ ակտիվորեն ներգրավված և իրավիճակի ապակայունացմամբ շահագրգռված երրորդ կողմին՝ Թուրքիային։

❗️Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, կարելի էր ակընկալել, որ համանախագահները պետք է անդրադառնային նաև պատերազմի թեժ փուլում Ադրբեջանին մատակարարվող զենքերի վրա միջազգային էմբարգո դնելու խնդրին, ինչը, սակայն, հայտարարության մեջ անտեսվել է։

#StopAzerbaijaniAggression #RecognizeArtsakh #ArtsakhStrong #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ #StopErdogan

Արմեն Աշոտյան ՖԲ Գրառում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ պատերազմ Ռուսաստան Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Ղարաբաղում խաղաղապահների շուրջ Ռուսաստանի ու Թուրքիայի միջև վեճեր են ծագել․ Reuters
Նախկին իշխանությունները մեզ անվանում էին հող հանձնող, ուրեմն գիտեին՝ այդ ամենը մեր գլխին էր կոտրվելու. Լենա Նազարյան
Ղարաբաղ և Ղրիմ՝ տարածքային ամբողջականություն և ինքնորոշման իրավունք. Միխայիլ Դեմուրին
Նեթանյահուն գաղտնի հանդիպել  է Սաուդյան Արաբիայի թագաժառանգին․ ԶԼՄ-ներ
Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 45 հազարը
Ես եւ իմ ընտանիքն ապրում եւ շարունակելու ենք ապրել Հայաստանի Հանրապետությունում. Զոհրաբ Մնացականյանը՝ Aysor.am-ին
Փաշինյանն այցելել է Ռազմարդյունաբերական կոմիտեի սպառազինության արտադրությամբ զբաղվող ընկերություններ
Նայեք ադրբեջանցիների տարածած տեսանյութը գերիների մասով ու գլուխներդ մտցրեք. պետություն չկա. Արփինե Հովհաննիսյան
Քաշաթաղում եւ Քարվաճառում թալանել են «Արմաթ» լաբորատորիաները, գողացել են համակարգիչներն ու ռոբոտի հավաքածուն. Aravot.am
Նստել եք ձեր կառավարական աթոռներին ու արհամարհում եք մեզ. անհետ կորած զինծառայող եղբայրների մայրը՝ վարչապետի օգնականին
Ոստիկանությունը մեծ թվով ուժեր է կենտրոնացրել ՊՆ շենքի դիմաց
Կառավարության անտարբեր վերաբերմունքը. Զինվորները պատերազմից հետո քնում են բետոնի վրա. «Փաստինֆո»
Քուվեյթի ազգային պատվիրակությունը պահանջել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը
Կառավարությունը պետք է սկսի իրական արդյունքին միտված աշխատանք գերիների ու անհետ կորածների հարցերով․ ՄԻՊ
Ողջ երեխաներ ունենք, որոնց կարողացել ենք որոշ հատվածներից գտնել. Ծնողները տեղյակ են. ՊՆ ներկայացուցիչ
Թալինի Կաթողիկե եկեղեցին կվերականգնվի
Փաշինյանը հանդիպումներ կունենա անհետ կորած եւ գերեվարված անձանց ընտանիքների ներկայացուցիչների հետ
24 ժամվա ընթացքում 2.334 փախստական է Հայաստանից վերադարձել Լեռնային Ղարաբաղ
Իրանի դեսպանի հետ եմ հանդիպել, քննարկել ենք երկկողմ հարաբերությունների հեռանկարները. Մարուքյան
Դիլիջանի մի շարք փողոցներում 23 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը
Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում, Կապանի ավտոճանապարհներին՝ անձրև
Մարտունու Բերդաշենում մարդկանց այգիների միջով սահման են գծում. հայկական կողմից մարդ չկա. armeniasputnik.am
Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Սեյրան Օհանյանի նկատմամբ. Արթուր Ղազինյան
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը. բնակիչները պաշտպանում են գյուղը. Wargonzo
Արայիկ Հարությունյանը ազատվեց ԿԳՄՍՆ նախարարի պաշտոնից
Ավելին
Ավելին