f

Անկախ

Էստոնիայի հայ համայնքը Տալլինում խաղաղության քայլերթ է անցկացրել` ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի:


Էստոնիայի հայ համայնքը Տալլինում խաղաղության քայլերթ է անցկացրել` ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի:

«Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի և Հայաստանի վրա: Ինչպես փաստերով ապացուցված է, հարձակումը եղել է մանրակրկիտ պլանավորված և համակարգված Թուրքիայի աջակցությամբ: Հոկտեմբերի 12-ին` Լեռնային Ղարաբաղում խաղաղության համար հանդես գալով, Էստոնիայի հայ համայնքը Տալլինում կազմակերպել է խաղաղության քայլերթ, որը մեկնարկել է հայկական եկեղեցու մոտակայքից և ավարտվել Խաղաղության հրապարակում: Ակցիայի նպատակն էր խաղաղության հաստատումը տարածաշրջանում:

Մենք կոչ ենք անում կանգնեցնել ահաբեկչությունն ու ռազմական հանցագործությունները հայերի նկատմամբ, որոնք ապրում են Լեռնային Ղարաբաղում, որոնք տվյալ պահին իրենց պատմական հողում պայքարում են իրենց ապրելու ու ինքնորոշման իրավունքի համար: Խաղաղ քայլերթով մենք ողջ աշխարհի մարդկանց կոչ ենք անում ավելի ակտիվ գործողությունների»,- ասված է կազմակերպիչների տարածած հաղորդագրության մեջ:

Հայ համայնքի ներկայացուցիչների խոսքով` իրենք ոչինչ չունեն ադրբեջանցիների դեմ, ավելին` իրենք չենք մեղադրում նրանց: Իրենք դեմ են Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների վարած քաղաքականությանը:

«Մենք կանգնած ենք Լեռնային Ղարաբաղում խաղաղության կողքին: Լեռնային Ղարաբաղում պատերազմը շարունակվում է արդեն 17 օր, ինչի հետևանքով երկու կողմերն էլ արդեն մեծ կորուստներ են կրել: Թուրքիան ուղղակի ներգրավված է հակամարտությունում, աջակցելով Ադրբեջանին հայ ժողովրդի դեմ պատերազմում, ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական տեսանկյունից: Արցախի Պաշտպանության բանակը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները: Հայերը պայքար են մղում միջազգային ահաբեկչության դեմ` իրենց գոյության համար: Միայն Արցախի միջազգային ճանաչումը կարող է կանխել փոքր ազգի ոչնչացումը, քանի որ այդ ժամանակ գործի կդրվեն իրավական մեխանիզմները, որոնք անհրաժեշտ են իրավիճակի կայունացման համար: Իսկ մինչ այդ 17-րդ օրն անընդմեջ 18-20 տարեկան երիտասարդներ են զոհվում պատերազմում խաղաղության համար, կյանքը վայելելու փոխարեն: Նրանք զոհվում են հայրենիքը պաշտպանելով»,- նշում են քայլերթի կազմակերպիչները:

Էստոնիա Հայ համայնք քայլերթ

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին