Ամերիկյան C4ISRNET հրատարակության լրագրողները բացահայտել են ի դեմս Ռուսաստանի և Չինաստանի՝ հավանական հակառակորդների դեմ ԱՄՆ հարվածի ալգորիթմը: Գրում է Gazeta.ru-ն։
Խոսքը Project Convergence կոչվող մարտավարության մասին է, որը թույլ կտա ամերիկյան բանակին օգտագործել տիեզերական արբանյակներ և արհեստական բանականությունը՝ հակառակորդի դիրքերին ճշգրիտ հարված հասցնելու համար:
Այսպիսով, ցածր ուղեծրով արբանյակները պատկերներ կտրամադրեն ռազմի դաշտից, որից հետո տվյալները կուղարկվեն Tactical Intelligence Targeting Access Node ցամաքային վերլուծության կայան և կմշակվեն արհեստական բանականության կողմից:
Արհեստական համակարգը տեղեկատվություն կտա հակառակորդի դիրքերի տեղակայման մասին և նրանց կոորդինատները կուղարկի Tactical Assault Kit համակարգին: Այնուհետև մեկ այլ մեխանիզմով կընտրվի հատուկ նպատակների համար առավել հարմար զենքի տեսակը, և խնդիրը կավարտվի զենքի համակարգով կամ զինվորականությամբ: