Ավստրալիայի հիվանդությունների դեմ պայքարի պատրաստության կենտրոնի գիտնականները պարզել են, որ COVID-19 հարուցիչը մինչև մեկ ամիս կարող է մնալ թղթադրամների, մետաղական բռնակների և սմարթֆոնների վրա: Հետազոտությունը հրապարակված է Virology Journal ամսագրում: Գրում է Gazeta.ru-ն։
Ոչ ծակոտկեն մակերեսները, ինչպիսիք են սմարթֆոնի ապակիները, թղթե և պոլիմերային թղթադրամները և չժանգոտվող պողպատից պատրաստված իրերը, պարզվում է, որ հարմար են վիրուսի համար: 20 աստիճան ջերմության դեպքում հիվանդության հարուցիչը կարող է մոտ մեկ ամիս մնալ այս մակերեսների վրա, իսկ մինչև երեք շաբաթ՝ 30 ջերմաստիճանի դեպքում:
40 աստիճանից բարձր ջերմաստիճանը թույլ չի տալիս կորոնավիրուսին երկու-երեք օրից ավել պահպանվել: