РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցում: Գրում է Gazeta.ru-ն։
Եվրոպական դիվանագիտության ղեկավար ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ երկրները չեն տեսնում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ քաղաքական հակառակորդների հետ բանակցություններ սկսելու «որևէ ցանկություն»։
Նրա խոսքերով՝ այդ պատճառով ակնկալվում է, որ Բելառուսի ղեկավարը կներառվի ԵՄ պատժամիջոցների հաջորդ ցուցակում:
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 12-ին, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը հայտնել էր, որ Եվրոպական միության երկրներից իր գործընկերներին առաջարկել է պատժամիջոցներ կիրառել Լուկաշենկոյի դեմ:
Օգոստոսի 9-ին Բելառուսում անցկացվեցին նախագահական ընտրություններ: Հանրապետությունում տեղամասերի փակումից հետո սկսվել են զանգվածային բողոքներ արդյունքների կեղծման դեմ: Ըստ ԿԸՀ-ի ՝ հաղթել է երկրի ներկայիս ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն: Ընդդիմության թեկնածուների բոլոր շտաբները հայտարարեցին, որ չեն ճանաչում ընտրությունների պաշտոնական արդյունքները: Լուկաշենկոյի երդմնակալությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 23-ին: