f

Անկախ

ՅՈՒՆԵՍԿՕ-ն մտահոգություն է հայտնել ԼՂ հակամարտության վերաբերյալ


ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի 2020թ. հոկտեմբերի 5-ի հայտարարությանը համահունչ` ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր խորը մտահոգությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնությունների շարունակվող սրման կապակցությամբ, ինչը հանգեցնում է քաղաքացիական զոհերի աճի և վնաս հասցնում քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում` դպրոցներ, մշակութային և կրոնական վայրեր, ինչպես նաև սպառնում է լրագրողների անվտանգությանը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն բոլոր կողմերին կոչ է անում կատարել միջազգային հումանիտար իրավունքով, մասնավորապես, «Զինված ընդհարման ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. Կոնվենցիայով և դրա երկու (1954 թ. և 1999 թ.) արձանագրություններով ստանձնած պարտավորությունները` կանխելու վնասի պատճառումը բոլոր տեսակի մշակութային ժառանգությանը: Սա ներառում է նաև «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ հակամարտության դեպքում լրագրողների, մեդիամասնագետների և հարակից անձնակազմի պաշտպանության մասին» 2222 (2015 թ.) բանաձևով ստանձնած պարտավորությունները: Դրանք միտված են աջակցելու ազատ, անկախ և անկողմնակալ լրատվամիջոցներին՝ որպես ժողովրդավարական հասարակության կարևոր հիմքերից մեկը, ինչն էլ իր հերթին նպաստում է քաղաքացիական անձանց պաշտպանությանը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն նաև բոլոր կողմերին կոչ է անում նաև զերծ մնալ երեխաների, ուսուցիչների, կրթական անձնակազմի կամ դպրոցների վրա ցանկացած հարձակումից կամ վնաս հասցնելուց և ապահովել կրթության իրավունքը՝ «Անվտանգ դպրոցների հռչակագրի» սկզբունքների հիման վրա և դրա ուղեցույցներին համահունչ: Նշված փաստաթղթերը սահմանափակում են դպրոցների և համալսարանների օգտագործումը ռազմական նպատակներով և հորդորում ուժեղացնել կրթության պաշտպանությունը հարձակումներից, ինչպես նաև ապահովել անվտանգ կրթության շարունակականությունը զինված ընդհարումների ընթացքում:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում անհրաժեշտ օգնություն ցուցաբերել` աջակցելու այդ հանձնառությունների և պարտավորությունների կատարմանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին օրերից ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նամակներով դիմել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ին` ուսումնական հաստատությունների, քաղաքացիական ենթակառուցվածքների և մշակութային ժառանգության թիրախավորման, մասնավորապես, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծման փաստը դատապարտելու   նպատակով:

Հայաստան ՀՀ ԿԳՄՍ ՅՈՒՆԵՍԿՕ

Այլ հոդվածներ հեղինակից

Ղարաբաղում խաղաղապահների շուրջ Ռուսաստանի ու Թուրքիայի միջև վեճեր են ծագել․ Reuters
Նախկին իշխանությունները մեզ անվանում էին հող հանձնող, ուրեմն գիտեին՝ այդ ամենը մեր գլխին էր կոտրվելու. Լենա Նազարյան
Ղարաբաղ և Ղրիմ՝ տարածքային ամբողջականություն և ինքնորոշման իրավունք. Միխայիլ Դեմուրին
Նեթանյահուն գաղտնի հանդիպել  է Սաուդյան Արաբիայի թագաժառանգին․ ԶԼՄ-ներ
Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 45 հազարը
Ես եւ իմ ընտանիքն ապրում եւ շարունակելու ենք ապրել Հայաստանի Հանրապետությունում. Զոհրաբ Մնացականյանը՝ Aysor.am-ին
Փաշինյանն այցելել է Ռազմարդյունաբերական կոմիտեի սպառազինության արտադրությամբ զբաղվող ընկերություններ
Նայեք ադրբեջանցիների տարածած տեսանյութը գերիների մասով ու գլուխներդ մտցրեք. պետություն չկա. Արփինե Հովհաննիսյան
Քաշաթաղում եւ Քարվաճառում թալանել են «Արմաթ» լաբորատորիաները, գողացել են համակարգիչներն ու ռոբոտի հավաքածուն. Aravot.am
Նստել եք ձեր կառավարական աթոռներին ու արհամարհում եք մեզ. անհետ կորած զինծառայող եղբայրների մայրը՝ վարչապետի օգնականին
Ոստիկանությունը մեծ թվով ուժեր է կենտրոնացրել ՊՆ շենքի դիմաց
Կառավարության անտարբեր վերաբերմունքը. Զինվորները պատերազմից հետո քնում են բետոնի վրա. «Փաստինֆո»
Քուվեյթի ազգային պատվիրակությունը պահանջել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը
Կառավարությունը պետք է սկսի իրական արդյունքին միտված աշխատանք գերիների ու անհետ կորածների հարցերով․ ՄԻՊ
Ողջ երեխաներ ունենք, որոնց կարողացել ենք որոշ հատվածներից գտնել. Ծնողները տեղյակ են. ՊՆ ներկայացուցիչ
Թալինի Կաթողիկե եկեղեցին կվերականգնվի
Փաշինյանը հանդիպումներ կունենա անհետ կորած եւ գերեվարված անձանց ընտանիքների ներկայացուցիչների հետ
24 ժամվա ընթացքում 2.334 փախստական է Հայաստանից վերադարձել Լեռնային Ղարաբաղ
Իրանի դեսպանի հետ եմ հանդիպել, քննարկել ենք երկկողմ հարաբերությունների հեռանկարները. Մարուքյան
Դիլիջանի մի շարք փողոցներում 23 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը
Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում, Կապանի ավտոճանապարհներին՝ անձրև
Մարտունու Բերդաշենում մարդկանց այգիների միջով սահման են գծում. հայկական կողմից մարդ չկա. armeniasputnik.am
Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Սեյրան Օհանյանի նկատմամբ. Արթուր Ղազինյան
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը. բնակիչները պաշտպանում են գյուղը. Wargonzo
Արայիկ Հարությունյանը ազատվեց ԿԳՄՍՆ նախարարի պաշտոնից
Ավելին
Ավելին