f

Անկախ

Կոսաչյով. Տեղի է ունեցել գլխավորը՝ փոխադարձ բռնության փակ շղթան ճեղքվել է


ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչյովը՝ մեկնաբանելով ԼՂ հարցով պայմանավորվածությունները, նշել է, որ ճեղքվել է փոխադարձ բռնության փակ շղթան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Տեղի է ունեցել գլխավորը՝ փոխադարձ բռնության փակ շղթան ճեղքվել է: Կա հնարավորություն՝ եթե ոչ խաղաղության, ապա հրադադարի համար: Ավելի լավ է այսպես, քան ոչինչ: Սադրիչները, եթե կրկին հայտնվեն, վերջին հաշվով կրակելու են գերիների եւ սպանվածների վրա: Եվ նրանք պետք է դա հասկանան: Այդ պատճառով նրանք չպետք է լինեն ոչ մի կողմից»,-գրել է նա Facebook-ի իր էջում:

Նա հավելել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «քաղաքական կամք է դրսեւորել ամբողջ ծավալով», իսկ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն այն իրականացրել է: Սենատորը նաեւ շնորհակալություն է հայտնել Բաքվին եւ Երեւանին Մոսկվայում հանդիպման համար:

«Այժմ գլխավոր պատասխանատվությունը, իհարկե, ընկած է հակամարտող կողմերի վրա: Առջեւում դժվար փուլ է. պետք է համաձայնեցնել հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը, կազմակերպել գերիների եւ զոհվածների մարմինների փոխանակում, նստել բանակցությունների  սեղանի շուրջ: Այն, որ ավելի քան 10 ժամ տեւած բարդ բանակցություններից հետո հաջողվել է դադարեցնել արնահեղությունը, բոլոր գովեստներից վեր է: Սակայն դրա կարիքը չկա»,- հավելել է Կոսաչյովը:

Հիշեցնենք, որ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Մոսկվա են մեկնել ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները: Բանակցությունները տեւել են ավելի քան 10 ժամ եւ ավարտվել համաձայնության ընդունմամբ: Այն պարունակում է հակամարտության կարգավորման 4 կետ: Մասնավորապես, կողմերը պետք է հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից սկսած դադարեցնեն կրակը՝ մարդասիրական նպատակներով, ռազմագերիների եւ այլ ձերբակալված անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման համար՝ համաձայն ԿԽՄԿ չափանիշների եւ վերջինիս միջնորդությամբ:  

Ռուսաստան

Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Կարմիր բերետավորների կողմից բռնության է ենթարկվել գնդապետ Մախսուդյանը, նա Նոյեմբերյանի հիվանդանոցում է
Շատ մեծ վտանգներ կան. Սերժ Սարգսյանը՝ Տավուշում տիրող իրավիճակի մասին
Այո, ինձ հրել են. #Բագրատ_Սրբազան
Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները երթով այցելեցին գյուղի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիր
Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից. իրավիճակը կտրուկ լարվեց Այրումից Բագրատաշեն տանող հատվածում
Սուրեն Պետրոսյանն ու ևս 20 քաղաքացի Նոյեմբերյանի բաժնում են, Մախսուդյանը վնասվածքներ ունի, նրան բաց են թողել
Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Ավելին
Ավելին