f

Անկախ

Հայաստանը և տարածաշրջանը մեծ վտանգների են դիմակայում, ժամանակն է, որ բարձրացնեք ձեր ձայնը ու պաշտպանեք ճշմարտությունը. Արմեն Սարգսյանի հարցազրույցը՝ Alghad TV հեռուստաընկերությանը


Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել արաբալեզու Alghad TV հեռուստաընկերությանը` անդրադառնալով Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային:

Ընդգծելով, որ պատերազմական գործողությունները սկսել է Ադրբեջանը՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ այդ երկրի կողմից ներկայացվող՝ հարձակման արդարացումը, թե իբր ազատագրում են Լեռնային Ղարաբաղը, որևէ քննադատության չի դիմանում: «Դա բացարձակ անհեթեթություն է: Իրականությունն այն է, որ ազատագրում ասելով նկատի ունեն, որ եկել են այդ տարածքից հայերին մաքրելու, այսինքն՝ էթնիկ զտում իրականացնելու: Նրանք ցանկանում են բոլոր հայերին դուրս հանել և ստանալ տարածքը: Այլ կերպ ասած, նրանց համար սա պատերազմ է հողակտորի համար,-ասել է նախագահը: -Արցախի հայերի համար սա կռիվ է սեփական կյանքի, արժանապատվության, հազարավոր տարիների պատմության համար: Սա պայքար է իրենց ընտանիքների, երեխաների համար, մարդու իրավունքի համար՝ ապրելու այնտեղ, որտեղ ապրել ես հազարավոր տարիներ: Սա է պատճառը, որ այս մարդկանց հնարավոր չէ հաղթել»:

Պատասխանելով հարցին, թե ով է հաղթում պատերազմում՝ Հայաստանի նախագահը նշել է, որ պատերազմում հաղթելու սահմանումը երկու կողմերի համար տարբեր է. «Հայերը հետաքրքրված չեն Ադրբեջանի հետ պատերազմով, քանի որ Արցախի Հանրապետության հայերը որևէ մտադրություն չեն ունեցել ներխուժել Ադրբեջան: Նրանք ունեն իրենց հայրենիքը, նրանք կենտրոնացած են իրենց երկիրը կառուցելու վրա: Նրանք պատերազմ սկսելու մտադրություն չեն ունեցել, և նրանց համար պատերազմում հաղթելը նշանակում է պաշտպանել հայրենիքը,-ասել է Արմեն Սարգսյանը: -Ադրբեջանական կողմի համար պատերազմում հաղթելը նշանակում է սպանել բոլոր հայերին կամ քշել նրանց այդ տարածքից, նույնը, ինչ տեղի ունեցավ հայերի հետ 105 տարի առաջ Օսմանյան կայսրությունում: Սա Հայոց ցեղասպանություն իրականացնելու մեկ այլ փորձ է՝ այս անգամ Արցախում: Եվ նույն Թուրքիան հիմա մասնակցում է այս ամենին: Թուրքիան ոչ միայն աջակցում է Ադրբեջանին, այլև ներկա է, ակտիվ ներգրավված է պատերազմում»:

Լրագրողի այն դիտարկմանը, թե Թուրքիան իր ներգրավվածության վերաբերյալ հակասական հայտարարություններ է անում, նախագահ Սարգսյանը նշել է, որ այն, ինչ արվում է Թուրքիայի կողմից՝ մարդկանց հիմարացնելու փորձ է. «Նրանք Ադրբեջանին ռազմական տեխնիկա են տրամադրում, ընդհուպ մինչև F-16 կործանիչներ, որոնք օգտագործվում են Արցախում: Եվ որ ամենավատն է, նրանք իրենց հետ բերել են իսլամիստ վարձկան ահաբեկիչների: Սա միայն իմ խոսքերը կամ լրագրողական խոսքեր չեն, սա փաստ է, որի մասին բարձրաձայնել են մի քանի պետություններ և նրանց հետախուզական ծառայությունները: Սա փաստ է՝ Թուրքիան ներգրավված է, և այդ ներգրավվածությունն այսօրվա պատերազմն ավելի բարդ է դարձնում»:

Նախագահն ասել է, որ Թուրքիան ցանկանում է ավելի կարևոր գործոն դառնալ աշխարհում և պարտադրում է իր ներկայությունը Կովկասում՝ փորձելով վերացնել գոյություն ունեցող ստատուս քվոն ոչ միայն Արցախի և Ադրբեջանի միջև, այլև առհասարակ Կովկասում: Հայաստանի նախագահն առանցքային է համարել Թուրքիայի մասնակցության դադարեցումը և այդ հարցում կարևորել է միջազգային հանրության, միջազգային կազմակերպությունների և ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների դերը: «Ակնհայտ է, որ հրադադարի, խաղաղության և բանակցությունների վերսկսման ուղին Մինսկի խմբի համանախագահությունն է: Սակայն այդ գործընթացը սկսելու, հրադադար հաստատելու, որոշակի վստահություն ձևավորելու համար պետք է բացառել Թուրքիայի գործոնը: Թուրքիան Մինսկի խմբի համանախագահող անդամ երկիր չէ: Նա փորձում է իր ներկայությունը կարևոր դարձնել, փորձում է պնդել, որ իր ասելիքն ունի այս հարցում, սակայն այդ ասելիքն ապակայունացնող է,-ընդգծել է նախագահը: -Համանախագահող երեք երկրներն ունեն շատ կարևոր և կառուցողական դեր այս հարցում: Նրանք մեկ նպատակ ունեն՝ վստահություն ձևավորել, ավարտել այս բանակցությունները և ունենալ բանակցված խաղաղություն: Սակայն Թուրքիան բնավ էլ այս նպատակը չունի, ուստի չի կարող ո՛չ միջնորդ լինել, ո՛չ էլ խաղաղ գործընթացի մաս կազմել»:

Լրագրողի առաջարկով դիմելով արաբական աշխարհին՝ նախագահ Սարգսյանը նշել է. «Հայաստանը, այս տարածաշրջանը դիմակայում է մեծ վտանգների, և ժամանակն է, որ բարձրացնեք ձեր ձայնը և պաշտպանեք ճշմարտությունը, կայունությունը ու խաղաղությունը տարածաշրջանում»:

ՀՀ նախագահի աշխատակազմ

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին