f

Անկախ

Թուրքիան Կովկասում մեկ այլ Սիրիա է ստեղծում. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը՝ Financial Times-ին


Բրիտանական հայտնի Financial Times պարբերականը զրուցել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ և իր հերթական համարում անդրադարձել այդ հարցազրույցին:

Այն մասնակի կրճատումներով ներկայացնում ենք ստորև.

Պարբերականը նշել է, որ Հայաստանի նախագահը պահանջում է, որ միջազգային ուժերն անեն ավելին դադարեցնելու Թուրքիայի ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի վրա վերահսկողություն ունենալու համար ընթացող պատերազմում և նախազգուշացնում է, որ Անկարան «Կովկասում մեկ այլ Սիրիա է» ստեղծում:

Արմեն Սարգսյանն ասել է, որ Թուրքիայի ռազմական և դիվանագիտական աջակցությունն Ադրբեջանին՝ Մոսկվային զրկել է կողմերի միջև ունեցած իր ավանդական հավասարակշռող դերից: Նախագահը կոչ է արել Ռուսաստանին, ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին զսպել Անկարային՝ բնութագրելով վերջինիս որպես «տարածաշրջանի խառնակիչ»:

«Եթե մենք հիմա միջազգային մակարդակում չձեռնարկենք Թուրքիային կանգնեցնելու քայլեր, այս տարածաշրջանը կունենա նոր Սիրիա դառնալու հեռանկար, և այդ ժամանակ բոլորը կտուժեն»,-ասել է նա Financial Times –ին տված հարցազրույցում:

Բազմաթիվ մարդիկ են զոհվել և տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ տարհանվել են էթնիկ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական և հայկական զինված ուժերի միջև գրեթե երկու շաբաթ ընթացող մարտերի պատճառով: Սա ամենալուրջ ընդհարումն է պատերազմից ի վեր, որն ավարտվել է 1994-ին՝ երերուն զինադադարի համաձայնագրով՝ Ռուսաստանի միջնորդությամբ, որով այդ տարածքը մնացել է հայկական վերահսկողության տակ: Այդ ժամանակվանից ի վեր Ռուսաստանը, որպես տարածաշրջանային հեգեմոն, ձգտել է կանխել Խորհրդային Միության նախկին անդամ այս երկու երկրների միջև հատուկենտ ռազմական բախումները՝ դրանք ավելի մեծ հակամարտության չվերածելու համար: Սակայն Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին և ռազմական օգնությունն անօդաչու թռչող սարքերի և Սիրիայից եկած զինյալների տեսքով մարտահրավեր է նետում Մոսկվային՝ որպես առաջատար միջնորդի:

«Մենք ավելի շատ ջանք պետք է ներդնենք պատերազմը դադարեցնելու համար,-ասել է պարոն Սարգսյանը: -Եվ ջանքերը պետք է ուղղված լինեն Թուրքիային: Այն պահից, երբ Թուրքիան դուրս բերվի այս հավասարումից, մենք ավելի մոտ կլինենք հրադադարի հաստատմանը և բանակցությունների սեղանին վերադառնալուն»:

Ռուսաստանը Հայաստանում ունի ռազմաբազա, որը տեղակայված է թուրքական սահմանին մոտ, ինչպես նաև՝ փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր, որը չի ներառում Լեռնային Ղարաբաղը: Նախագահ Վլադիմիր Պուտինն այս շաբաթ ասել է, որ Ռուսաստանը հավատարիմ կմնա այդ համաձայնագրի դրույթներին, եթե Հայաստանն ինքը հարձակման ենթարկվի. այս մասին նա ասել է մարտերի բռնկումից 11 օր անց: Ռուսաստանը սերտ կապեր ունի նաև Ադրբեջանի հետ և կարևոր առևտրային ու ռազմական հարաբերություններ Թուրքիայի հետ: Մոսկվան ձգտում է չեզոք մնալ այս հակամարտության մեջ՝ Հայաստանին թողնելով առանց ուժեղ արտաքին աջակցի: «Մենք կարիք ունենք Ռուսաստանի ավելի մեծ ճնշման: «Հուսով եմ, որ ավելի շատ ճնշում կլինի Ռուսաստանի և Միացյալ Նահանգների կողմից,-հավելել է պարոն Սարգսյանը: -ՆԱՏՕ-ի անդամ լինելը նշանակում է, որ դու պետք է կարողանաս զսպել ինքդ քեզ: Քեզ չեն տվել կանաչ քարտ՝ միջամտելու երրորդ կողմի հակամարտությանը»: «Ի՞նչ է անում ՆԱՏՕ-ի անդամ երկիրն Ադրբեջանում՝ օգնելով կռվել Լեռնային Ղարաբաղի դեմ: Բացատրե՛ք ինձ»,-ասել է նա: -Դա ամբողջությամբ վերասահմանում է ՆԱՏՕ-ի դերը»:

«Մենք ավելի քան 20 տարի հրադադարի մեջ էինք, սակայն հիմա մենք ունենք իսկական պատերազմ»,- ասել է Սարգսյանը՝ Թուրքիային բնութագրելով որպես «360 աստիճանով ահաբեկող»: «Թուրքիայի ներկայությունը խախտում է հավասարակշռությունը: Երբ չկար Թուրքիան, մեխանիզմն աշխատում էր»,- ավելացրել է նա:

Բաքուն հերքում է, որ Թուրքիայի միջոցով Սիրիայից բերված զինյալները համալրել են իրենց կանոնավոր զորքերը: Սակայն Սիրիայում մի միջնորդ FT-ին ասել է, որ ինքը պայմանագիր է կնքել հարյուրավոր զինյալների հավաքագրելու համար, ովքեր Ադրբեջան են ժամանել նախորդ ամսվա վերջին:

«Երբ կռիվը դադարի, արդյո՞ք այդ զինյալները կհեռանան Ադրբեջանից,- հարցրել է Սարգսյանը: -Սա սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլև՝ ողջ Կովկասի համար, և սպառնալիք է նաև Ռուսաստանի համար: Նրանք կարող են շատ բացասական ազդեցություն ունենալ Կենտրոնական Ասիայի երկրների, ինչպես նաև՝ Իրանի հյուսիսի վրա»:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի մոտեցումը «նշանակում է էթնիկական զտում, որպեսզի տիրանան այդ տարածքին»:

«Աշխարահասփյուռ ողջ հայությանն սա հիշեցնում է հայկական հողի վրա իրականացված ցեղասպանությունը,-ասել է նա՝ նկատի ունենալով Օսմանյան կայսրությունում 1914-1923 թթ. ընթացքում շուրջ 1.5 մլն հայերի սպանությունը: -Սա կռիվ է ընդդեմ ցեղասպանության»:

Նա ասել է, որ Հայաստանը երբեք չի լքի Լեռնային Ղարաբաղին, և որ հարյուրավոր էթնիկական հայեր, ովքեր բնակվում են այլ երկրներում, արդեն իսկ փորձում են վերադառնալ՝ պայքարելու իրենց հողերի համար:

«Նրանք թոռներն են այն մարդկանց, ովքեր ցեղասպանություն են տեսել,- ասել է նա: -Ողջ աշխարհից միլիոնավոր հայեր կգան և կկռվեն Լեռնային Ղարաբաղի համար, քանի որ նրանք թույլ չեն տա, որ Թուրքիան ավարտին հասցնի այն, ինչ սկսել էր»:

ՀՀ նախագահի աշխատակազմ

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին