f

Անկախ

Խնդրահարույց եմ համարում տեղեկատվության ազատության սահմանափակումները խախտելու համար սահմանվող պատասխանատվության վերաբերյալ կարգավորումները․Իրավաբան


Այսօր հրավիրվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում են ընդգրկված ռազմական դրության իրավական ռեժիմի եւ ռազմական դրության գործողության ընթացքում սահմանված միջոցառումների եւ սահմանափակումների խախտման համար քրեական եւ վարչական պատասխանատվության միջոցներ նախատեսող օրենքների նախագծեր։

Հաշվի առնելով, որ ռազմական դրության իրավական ռեժիմի խախտման համար թե՛ Քրեական, թե՛ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերը չեն նախատեսում պատասխանատվություն՝ նմանաբնույթ կարգավորումները կարելի է համարել օբյեկտիվ անհրաժեշտություն։

Այնուամենայնով, խնդրահարույց եմ համարում տեղեկատվության ազատության սահմանափակումները խախտելու համար սահմանվող պատասխանատվության վերաբերյալ կարգավորումները։

Մասնավորապես, նախագծերի փաթեթով ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման գործող կանոնները խախտելու համար սահմանվում է.

1. Վարչական պատասխանատվություն՝ ա) լրատվական գործունեություն ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂԻ կողմից ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման գործող կանոնները խախտելու համար՝ նախատեսելով 700.000-ից մինչեւ 1 մլն ՀՀ դրամ տուգանք,

բ) լրատվական գործունեություն ՉԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ անձանց կողմից ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման գործող կանոնները խախտելը կամ կարծիքի արտահայտման ազատության սահմանափակման կանոնները խախտելու համար՝ նախատեսելով 300.000-ից մինչեւ 700.000 ՀՀ դրամ տուգանք,

գ) վերոնշյալ տույժերի ենթարկվելուց հետո՝ անհապաղ, ռազմական դրության ընթացքում սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնների խախտմամբ տարածված հրապարակումը չվերացնելու համար՝ 1.5 մլն ՀՀ դրամ տուգանք։

2. Քրեական պատասխանատվություն՝ ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման գործող կանոնները խախտելու համար, եթե այդ արարքը վնաս է պատճառել պետության անվտանգության շահերին՝ նախատեսելով 2 մլն-ից մինչեւ 3 մլն ՀՀ դրամ տուգանք կամ մինչեւ երկու տարի ժամկետով ազատազրկում։

Այսինքն՝ համապատասխան արարքը քրեական կամ վարչական իրավախախտում որակելու տարբերակման հիմքում դրվելու է «պետության անվտանգության շահերին» վնասի պատճառումը, իսկ այդ հասկացությունը օրենսդրությամբ սահմանված չէ։

Տեսականորեն՝ ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման գործող կանոնների ցանկացած խախտումը կարող է որակվել որպես պետության անվտանգության շահերին վնաս պատճառող։

Հետեւաբար՝ այս պարագայում գործ ունենք իրավական որոշակիության սկզբունքի խախտման հետ, ինչն իրավակիրառ պրակտիկայում կարող է հանգեցնել էական կամայականությունների։

Բացի այդ, ԶԼՄ-ների համար սահմանված տուգանքների չափերը կարող է խնդրահարույց լինել համաչափության սկզբունքի տեսանկյունից։

Ամեն դեպքում, մտահոգիչ է տեղեկատվության եւ խոսքի ազատության իրավունքների սահմանափակմանն ուղղված իշխող ուժի վարած քաղաքականությունը, ինչին նաեւ ականատես եղանք նոր կորոնաաիրուս վարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ։

Ճիշտ է՝ Սահմանադրությունը տալիս է ռազմական եւ արտակարգ դրությունների ժամանակ մի շարք հիմնարար իրավունքների սահմանափակման հնարավորություն, բայց, միեւնույն ժամանակ, պարտավորեցնում է օրենսդրին դուրս չգալ իրավական որոշակիության, համաչափության եւ վերջապես ողջամտության սահմաններից։

Գոհար Մելոյան ռազմական դրություն

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին