f

Անկախ

Կոնգրեսական Ադամ Շիֆը պատրաստակամություն է հայտնել ճանաչել Արցախի անկախությունը


ԱՄՆ-ը պետք է Ադրբեջանին եւ Թուրքիային հասկացնի, որ եթե նրանք շարունակեն բռնություն գործադրել` հակամարտության խաղաղ կարգավորմանը ձգտելու փոխարեն, մենք պատրաստ ենք Արցախի Հանրապետությունն անկախ պետություն ճանաչել: Այս մասին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը հայտարարել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանի հետ զրույցում` Արցախում շարունակվող հակամարտությունը քննարկելիս, փոխանցում է Asbarez-ը:

«Ես սարսափում եմ: Սա է այն, ինչի մասին երկար տարիներ նախազգուշացնում էին մեզանից շատերը, երբ մենք տեսնում էին Ադրբեջանի կողմից աճող սադրանքները Ալիեւի ներքաղաքական խնդիրների աճի ֆոնին, ով փորձում էր շեղել ուշադրությունը դրանցից: Սակայն ինձ ավելի շատ անհանգստացնում է ԱՄՆ արձագանքը ռազմական գործողություններին եւ բռնությունների բռնկմանը շփման գծի երկայնքով: Կողմերի միջեւ հավասարության նշանը խրախուսանք էր Բաքվի համար: Մենք այս մասին բազմիցս խոսել ենք, ամեն անգամ, երբ սադրանքներ են եղել: Երբ կա ագրեսոր, իսկ մնացած ուժերը պատասխանատվության կոչ են անում երկու կողմերին էլ, դա ոչ այլ ինչ է, քան խրախուսում ագրեսորին, քանի որ նա հասկանում է, որ պատասխանատվության չի ենթարկվելու»,- ասել է կոնգրեսականը: Նրա խոսքով` Թուրքիան կրակին յուղ է լցնում: «Թուրքիան սիրիացի զինյալների է ուղարկում հակամարտության գոտի: Ադրբեջանը հարվածներ է հասցնում քաղաքացիական օբյեկտներին: Իսկ ԱՄՆ ղեկավարությունը պարզապես այնտեղ չէ, որպեսզի դատապարտի Ադրբեջանին եւ Թուրքիային եւ կոչ անի նահանջել»,- ասել է Շիֆը: «Մենք Կոնգրեսում բանաձեւ ենք ներկայացրել, որով Ադրբեջանին կոչ է արվում դադարեցնել ռազմական գործողությունները, իսկ Թուրքիային` նահանջել եւ դադարեցնել հակամարտության բորբոքումը: Բայց վարչակազմը նույնպես պետք է այդպիսի դիրքորոշում որդեգրի»,- հավելել է նա:

Խոսելով պետքարտուղար Մայք Պոմպեոյին ուղղված իր կոչի մասին` նա նշել է, որ անհրաժեշտ է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ: Ըստ նրա` միջազգային ասպարեզում խաղաղության հաստատման ամենահզոր կոչը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կոչն էր` չնայած որ դա պետք է լիներ նախագահի կամ ԱՄՆ պետքարտուղարի կոչը: «Մենք պետք է վերջ դնենք ռազմական գործողություններին, ստիպենք Թուրքիային նահանջել, իսկ Ադրբեջանին` զենքը վայր դնել»,- ասել է Շիֆը` հավելելով, որ այլ այլընտրանք պարզապես չկա:

Ողբերգությունը, նրա խոսքով, այն է, որ դա հնարավոր էր կանխել, եթե միջազգային հանրությունն ավելի մեծ վճռականություն ցուցաբերեր: «Կարծում եմ, որ Միացյալ Նահանգները պետք է Ադրբեջանին եւ Թուրքիային հասկացնեն, որ եթե նրանք շարունակեն այս բռնությունը` հակամարտության խաղաղ կարգավորմանը ձգտելու փոխարեն, մենք պատրաստ ենք ճանաչել Արցախի Հանրապետությունը անկախ պետություն ճանաչել»,- ասել է նա: «Մենք քննարկել ենք նաեւ Շուշի քաղաքում գտնվող պատմական հայկական եկեղեցու` Ղազանչեցոց տաճարի կանխամտածված ռմբակոծությունը Ադրբեջանի կողմից,- ասել է Շիֆը` հավելելով,- «նախագահներ Ալիևը և Էրդողանը պետք է հասկանան, որ բազմամյա սահմանային վեճը  չեն կարող լուծել խաղաղ բնակչության դեմ ուժի անխնա կիրառմամբ, եւ Միացյալ Նահանգները մի կողմ չեն մնալու»: Շիֆը նաեւ հայտարարել է, որ Սպիտակ տունը պետք է դատապարտի Անկարային եւ Բաքվին` տարածաշրջանային կայունությանը եւ անվտանգությանը սպառնալիքի համար:

Ադամ Շիֆ ԱՄՆ կոնգրես

Դատախազությունը 150 մլն դրամ վերջնահաշվարկ է վճարել իր աշխատողներին. Հիմա գումարը չի հերիքում աշխատավարձերի համար
Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև
Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Հայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ
Մարտունեցիները փակել են ճանապարհը հանուն Տավուշի
Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան
Մենք չենք կարում մեր հերոս տղերքի նկարներին նայենք. Կիրանցի բնակիչ
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
«Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
«Փարիզ 2024» պարալիմպիկ խաղերին նախապատրաստվելու համար կառավարությունը 12,5 մլն դրամ հատկացրեց
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի. Նոր որոշում
Թո՛ղ Կառավարության ու Ազգային ժողովի շենքերը բերեն, դնեն սահմանին. Կիրանցի բնակիչ
Արագածոտնի Ալագյազ համայնում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Դպրոցի ավարտական քննությունները նաեւ բուհի ընդունելության քննություններ կլինեն. Ե՞րբ է համակարգը ներդրվում
Հաստատվեցին բուհերում մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը. 1270 տեղից 1054-ը պետական բուհերինն է
Տավուշեցիները փակել են Կիրանցի կամուրջը
Ադրբեջանը վերջին օրերի ընթացքում երրորդ զորավարժությունն անցկացնում
Հայաստանը բռնցքամարտի ԵԱ-ի կիսաեզրափակչում 7 մասնակից ունի
3 մարմնամարզիկ եզրափակչի ուղոգիր է նվաճել
Կառավարությունը ամառային զորակոչ անցկացնելու որոշում կայացրեց. Այն կիրականացնի ապրիլի 29-ից հուլիսի 31-ը
Արցախցի ուսուցիչները բնակության վայրը փոխելու դեպքում կրկին կարող են դիմել օժանդակության ծրագրից օգտվելու համար
Ավելին
Ավելին