Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Չինաստանը պետք է կիսեն աշխարհաքաղաքական առճակատման սահմանները: Գրում է Gazeta.ru-ն:
Նրա խոսքերով ՝ Վաշինգթոնը և Պեկինը պետք է սահմանեն «խաղի կանոններ» և պահպանեն դրանք: Հակառակ դեպքում աշխարհը կհայտնվի մի իրավիճակում, որը նման է Առաջին համաշխարհային պատերազմի բռնկումից առաջ ստեղծված իրավիճակին:
Քիսինջերը վստահ է, որ Չինաստանի և ԱՄՆ-ի միջև սառը պատերազմ է ընթանում և մտահոգություն հայտնել այդ կապակցությամբ:
Նա խորհուրդ է տվել Միացյալ Նահանգներին փոխել մտածողությունը և հասկանալ, որ աշխարհը չափազանց բարդ է մեկ պետության համար տնտեսության և ռազմավարական ոլորտում «հեգեմոնիա» պահելու համար: