Ամերիկյան ռազմական CL-600 ARTEMIS օդանավը փորձել է մոտենալ Հայաստանում Գյումրիում տեղակայված ռուսական ռազմական ավիակայանին,ըստ երևույթին ուսումնասիրելու ընթացիկ իրավիճակը,հաղորդում է avia.pro-ն ։Այնուամենայնիվ ռուսական զինվորականները բավականին խիստ պատասխան նախապատրաստեցին ամերիկացիների համար,օգտագործելով հզորագույն ռադիոէլեկտրոնային հարված, որը որոշ ժամանակ շարքից հանեց տիեզերական ապարատները, որոնք հսկում են օդանավերի տեղաշարժերը։Արդյունքում նշվել է, որ օդանավը խախտել է Հայաստանի օդային տարածքը։
Մի քանի ժամ առաջ,Avia.pro տեղեկատվական կենտրոնը հաղորդեց, որ խոսքը կարող է լինել Թուրքական ռազմական օդանավի մասին, որը խախտել է Հայաստանի օդային սահմանը և թռել է ռուսական ռազմական ավիաբազայի վրայով, սակայն ՀՕՊ համակարգերը պարզվում է այնքան հզոր էին , որ օդանավի նույնականացման համակարգերը շարքից դուրս են եկել։ Մասնագետները ենթադրում են, որ օգտագործվել է ռուսական «Красуха-4» ՀՕՊ համակարգը,չնայած պաշտոնական տեղեկություն այդ մասին չկա։
Ներկայացված լուսանկարներում նշված է GPS համակարգով ամերիկյան խփված ռազմական ինքնաթիռի շարժման ուղին․․․
Ամերիկյան կողմը առայժմ չի մեկնաբանել կատարվածը։