Արցախյան ռազմաճակատի հարավային ուղղությունում հայկական զինուժը երեկ լրջագույն հաջողություն է ունեցել։ Ադրբեջանական աղբյուրները հաղորդում են բանակի 350֊400֊ի հասնող մարտական անվերադարձ կորուստների մասին, որոնք չեն ներառում վառելիքային պահեստի մոտ տեղակայված զինվորական ստորաբաժանման զինվորներին։ Այդտեղ ծառայողների մեծ մասը եղել են թալիշներ, ինչով էլ բացատրվում է թալիշաբնակ տարածքներում մեծ թվով զոհվածների մասին ստացվող լուրերը։ Կորուստները առավել քան զգալի են, բնակչության շրջանում դժգոհությունը վերջին երկու օրերին էապես մեծացել է։ Այս պահին հարավային ուղությունում կարծես ադրբեջանական բավականին խոշոր զորախումբ է հայտնվել շրջապատման մեջ, որոշ տվյալներով մոտ 5000 զինվոր և սպա։ Ադրբեջանցիները սպասում են հայկական կողմի լուրջ գրոհ, որքան հասկանում եմ նաև հյուսիսային ուղղությամբ, բայց ոչ միայն։
Արդեն իսկ փաստ է, ռազմաճակատում նախաձեռնությունը անցնում է հայկական զինված ուժերին ու սա հասկանալի է դառնում ադրբոջանցիներին երկրի ներսում։