42-ամյա Ամալ Քլունին բազմիցս քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները: Նախօրեին նա կրկին դատապարտել է նախագահին լրագրողների հասցեին հնչեցրած բացասական հայտարարությունների համար: Գրում է Spletnik.ru-ն:
«Որոշ ձևակերպումներ, որոնք օգտագործում են հեղինակավոր առաջնորդները, երբ խոսում են լրագրողների մասին՝ ոգեշնչված են ԱՄՆ նախագահի կողմից բերված լեզվով», - հայտարարել է Ամալ Քլունին:
Այդ մասին Քլունին հայտարարել է Guardian պարբերականին տված հարցազրույցի շրջանակներում:
Ամալի խոսքերով՝ Թրամփը դատապարտում է ցանկացած քննադատություն իր քաղաքականության կամ իր գործողությունների վերաբերյալ՝ անվանելով դրանք կեղծ լուրեր, լրագրողներին՝ անազնիվ և սարսափելի մարդիկ, իսկ ԶԼՄ-ներին՝ որպես ժողովրդի թշնամիներ:
Լրատվամիջոցների ճնշման դեմ պայքարի համար Քլունին առաջարկել է պատժամիջոցներ կիրառել առանձին անձանց դեմ, ներառյալ նախարարների, որոնք ոտնահարում են մարդու այնպիսի իրավունքները, ինչպիսիք է խոսքի ազատության իրավունքը:
Հիշեցնենք, որ Քլունին ակտիվորեն պայքարում է լրատվամիջոցներում գրաքննության դեմ և առաջարկում է այս խնդրի լուծման տարբեր եղանակներ: