f

Անկախ

ԱՄՆ-ում քննարկվում են պատժամիջոցներն ընդդեմ Ադրբեջանի. Независимая Газета


Առաջիկայում ամերիկացի կոնգրեսականները և Սպիտակ տունը կքննարկեն Ադրբեջանի հետ ռազական համագործակցության դադարեցման իրավաչափությունը: ԱՄՆ-ում հայամետ դիրքորոշում ունեն Դեմոկրատական կուսակցության որոշ շրջանակներ, գրում է Независимая Газета-ն:

Պարբերականը նկատում է, որ Սենատը սկսում է նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Գերագույն դատարանի դատավորի պաշտոնում Էմի Քոնի Բարեթի թեկնածության քննարկումը: Քվեարկությունը նշանակված է հոկտեմբերի 12-ին: Դեմոկրատներին բացահայտ դուր չի գալիս պահպանողական Բարեթի թեկնածությունը: Նրանք փորձում են հասկացնել, որ կարող են տապալել քվեարկությունը: Դա նշանակում է, որ դեմոկրատների հետ բանակցություններ են նախատեսվում, իսկ դա, իր հերթին, նշանակում է, որ գործադիր իշխանությունը առավել ուշադիր կվերաբերվի դեմոկրատների պահանջներին և առաջարկներին:

Դեռևս հոկտեմբերի 2-ին մի խումբ դեմոկրատ սենատորներ նամակով դիմել էին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին, որը նախագահական աշխատակազմի՝ Թրամփին ամենանվիրված անդամներից է: Նամակում քննադատվում են Անկարայի գործողությունները ղարաբաղյան հակամարտությունում:

«Թուրքիան բացահայտ որոշել է ավելի ագրեսիվ և վտանգավոր դեր խաղալ տարածրջանում: Ադրբեջանի գործողություններին նրա անվերապահ աջակցությունը լուրջ ապակայունացնող գործոն է և իր սահմաններից դուրս Թուրքիայի ագրեսիվ պահվածքի ևս մեկ անհանգստացնող օրինակ»,- ասվում է նամակում:

Թրամփը ստիպված է ավելի ակտիվ դեր կատարել ռազմական գործողությունների դադարեցման հարցում: Ըստ նամակի հեղինակների՝ նա պետք է կազմակերպի Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը, ինչպիսին տեղի ունեցավ 2001-ին Ֆլորիդայում:
Առայժմ սենատորներն առաջարկում են պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ: Մասնավորապես առաջակվում է Բաքվի հետ խզել բոլոր կապերը պաշտպանական լորտում:

«Մենք շատ քննադատորեն էինք վերաբերվում ԱՄՆ-ի կողմից անվտանգության ոլորտում Ադրբեջանին հատկացվող օգնությանը՝ հաշվի առնելով այդ երկրում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը և ագրեսիան տարածաշրջանում»,- գրում են նամակի հեղինակները:
Իսկ ամերիկայի կողմից այդ պետությանը հատկացվող օգնության ծավալը թեև չի հրապարակվում, սակայն այդքան էլ փոքր չէ: Օրինակ՝ Միջազգային քաղաքականության վաշինգտոնյան կենտրոնը հրապարակել է տեղեկություն, համաձայն որի՝ Պենտագոնի կողմից Ադրբեջանին հատկացվել է 42.9 մլն դոլար: Հավանաբար, այդ միջոցները նախատեսված են Իրանի կողմից սպառնալիքներին հակազդելու համար: Ադրբեջանը վաղուց է Վաշինգտոնի կողմից դիտարկվում որպես հնարավոր հարթակներից մեկը Իսլամական հանրապետության հետ պատերազմի դեպքում:

Պոմպեոյին ուղղված նամակում դրված են բավականին ազդեցիկ 12 կոնգրեսականների ստորագրություններ: Նրանց թվում են Սենատի դեմոկրատական խմբակցության ղեկավար Չակ Շումերը, սենատոր Էլիզաբեթ Ուորենը, Սենատի միջազգային հարցերով հանձնաժողովի անդամ Ռոբերտ Մենենդեսը: Վերջինս նաև նամակի հեղինակն է: Մենենդեսն ընդհանրապես «հայկական լոբբի» գլխավոր ներկայացուցչի հեղինակություն ունի երկրի իշխանական կառույցներում: Ամեն դեպքում սենատորներն իրավունք ունեն սպասել Թրամփի և նրա վարչակազմի արձագանքին իրենց նամակին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 7-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 126 անօդաչու թռչող սարք, 379 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 3710-3730 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 331 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն:

ԱՄՆ

«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Իսրայելը հարվածել է Իրանին
«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Ավելին
Ավելին