Հոկտեմբերի 6-ի գիշերը Լենքորանում իրավիճակը ծայրաստիճան լարված է եղել: Քաղաքի կենտրոնում տեղի է ունեցել թալիշների զանգվածային ցույց: Հանրահավաքը սկսվելուց անմիջապես հետո մասնակիցների մեծ մասը շարժվել է դեպի Նահատակների ծառուղի և հավաքվել զորահավաքի և զորակոչի պետական ծառայության Լենքորանի տարածաշրջանային մասնաճյուղի դիմաց:
Հաստատ է, որ հավաքի մասնակիցները քարեր են նետել Մոբիլիզացիայի շենքի ուղղությամբ եւ կոտրել ապակիները:
Բողոքի ցույցի մասնակիցները մի քանի ժամ վանկարկել են՝ "Qarabağ rəd olsun, talışlara eşq olsun": Չեմ թարգմանում, առանց թարգմանության էլ ռադ բառը հասկանալի է:
Ադրբեջանի թալիշական շրջաններում տարածվում է Թալիշա-Մուղանական հանրապետության նախագահ, գնդապետ Ալիքրամ Գումբատովի կոչը՝
«Սա մեր պատմական շանսն է: Մենք պետք է ազատագրենք Թալիշիստանը ադրբեջանական օկուպացիայից»: