РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին հայտարարնել է, որ չնայած «լուրերին ու զրպարտություններին»՝ Թուրքիան չի մասնակցում Ղարաբաղյան հակամարտությանը: Գրում է Gazeta.ru-ն:
«Այս պահին Թուրքիան որևէ կերպ հակամարտության մեջ ներգրավված կողմ չէ, չնայած այդ կապակցությամբ հնչող ամենատարբեր ասեկոսեներին և զրպարտություններին, որոնք չեն հիմնավորվում որևէ փաստով, ինչպես այն փաստը, որ թուրքական F-16- ը հայկական Су -25 է խոցել», - ասել է Ալիևը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։