Ռազմաճակատից եկող դրական լուրեր կան՝ հրապարակված ու դեռ չհրապարակված։ Բայց ես չեմ միանա ընդհանուր ոգևորությանը։ Թող մենք ջախջախենք թշնամուն, ես լինեմ տեղեկատվական առումով ամենահետին զինվորը, որ կավետեմ դա։ Իմ սկզբունքը նույնն է՝ ժամանակից շուտ չենք ոգևորվում, իսկ խուճապի առհասարակ չենք մատնվում։