Black Sabbath խմբի առաջատար Օզզի Օսբորնը չեղարկել է ամերիկյան համերգները, որոնք ենթադրաբար պետք է տեղի ունենային նրա հերթական հրաժեշտի շրջագայության՝ More No Tours II շրջանակներում: Այդ մասին հայտնել է Variety ամսագիրը: Գրում է Gazeta.ru-ն:
Ինչպես ամսագրին տված հարցազրույցի շրջանակներում պատմել է Պարկինսոնի հիվանդություն ունեցող Օսբորնը, ապրիլին նա բուժման նպատակով Շվեյցարիա կուղևորվի: Բուժումը կտևի մեկուկեսից երկու ամիս: Շրջագայության ամերիկյան մասի մեկնարկը նախատեսված էր մայիսին: Օսբորնը պետք է 17 համերգներ ունենար ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում:
Օզի Օսբորնի նոր Ordinary Man ալբոմը կթողարկվի փետրվարի 21-ին: