Հոկտեմբերի 7-ին, ժամը 06։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վ․ Սարգսյան փողոցի մոտակայքում այրվում է էլեկտրական սյուն։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։27-ին, մարվել՝ 06։40-ին։
Պարզվել է, որ Բեյրութի և Մ․ Խորենացու փողոցների խաչմերուկում այրվել են էլեկտրական սյան լարերը (100 գմ), ինտերնետի վահանակ և մասամբ ջերմահարվել՝ լուսացույց։
Երևանի Վ․ Սարգսյան փողոցի մոտակայքում այրվել է էլեկտրական սյուն
Կարդացեք նաև
- Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդուն մեղադրանք է առաջադրվել
- Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության. 2024-ի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ. ՊԵԿ
- Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն