ՌԴ օդատիեզերական ուժերը ահաբեկիչների փոխանցած կոորդինատներով զանգվածային հարված են նախապատրաստում Ղարաբաղ տեղափոխման համար ահաբեկիչներ պատրաստող ճամբարների ուղղությամբ: Գրում է Rusvesna.su-ն։
Ինչպես հաղորդվում է, մինչ այդ սիրիացի զինյալները փոխհատուցման դիմաց գաղտնազերծել են Իդլիբի դեէսկալացման գոտում Լեռնային Ղարաբաղի համար ահաբեկիչների բանակ պատրաստող ճամբարները:
Պորտալին այդ մասին մանրամասներ հայտնի են դարձել իրազեկված ռազմական աղբյուրից:
Աղբյուրը մանրամասնում է, որ անօրինական զինված խմբավորումների անդամների տրված կոորդինատները ստուգվել են, անհապաղ իրականացվել է լրացուցիչ հետախուզություն, և տեղեկությունը հաստատվել է: Ստորև բերված է հետախուզական ԱԹՍ-ի մի նոր լուսանկար, որը հաստատում է խմբավորման ակտիվությունը նշված հաստատությունում:
Հիշեցնենք, միջազգային ահաբեկչության դեմ նոր արշավի ընթացքում սիրիական ռազմական հետախուզությունը (Մուհաբարաթ) 100-300 դոլար վարձատրություն է խոստացել այն անձանց, ովքեր Իդլիբի դեէսկալացման գոտում Հայաթ Թահրիր ալ-Շամի օբյեկտների վերաբերյալ տվյալներ կտրամադրեն:
Առաջարկը հետաքրքրել է թուրքամետ խմբավորումների շատ անդամների, որոնք սկսել են գումարի դիմաց Իդլիբի ահաբեկիչների դիրքերի վերաբերյալ կոորդինատների ուղարկել։