Հոկտեմբերի 7-ին, ժամը 02:32-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղհովիտ գյուղի գերեզմանատուն տանող ճանապարհին այրվում է վագոն-տնակ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գեղհովիտ գյուղի գերեզմանատանը հարակից վագոն-տնակում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:58-ին, մարվել՝ 03:37-ին: Այրվել է վագոն-տնակը (մոտ 38 քմ)՝ գույքով։