РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանին Լեռնային Ղարաբաղում հակամարտության նոր փուլի գլխավոր նախաձեռնող է անվանել: Գրում է Gazeta.ru-ն:
«Նա աջակցում է Լիբիայում ահաբեկիչներին, նա Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջերս Լեռնային Ղարաբաղում սկսված հակամարտության գլխավոր հրահրողն ու նախաձեռնողն է», - ընդգծել է Սիրիայի առաջնորդը:
Ավելի վաղ Բաշար ալ-Ասադը կարծիք էր հայտնել, որ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԻՊ զինյալների հետ իր կապերի մասին սկանդալներից հետո պատերազմներ է հրահրում՝ թուրքերի ուշադրությունը երկրի ներքին խնդիրներից շեղելու համար: